Իրադարձություններ Հայաստանում
Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ
Հոկտեմբերի 8-ին Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը, որը այս տարի թեմայի շուրջ համախմբել է ավելի քան 60 մասնագետների՝ թվով 25 երկրներից։
Սա թվով երրորդ միջազգային սամմիթն է, որի նախաձեռնությունը պատկանում է Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանին և Օստեոպորոզի հայկական ասոցիացիային։ Սամմիթին մասնակցելու համար Երևանում են գտնվում աշխարհի տարբեր ծայրամասերից ժամանած առաջատար մասնագետներ: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Օստեոպորոզի հայկական ասոցիացիայի ղեկավար Վարտա Բաբալյանը:
«Դեռ 2016 թվականից Հայաստանը դարձել է մի կենտրոն, որտեղ աշխարհի տարբեր ծայրամասերից ժամանած առաջատար մասնագետները քննարկում են ոլորտային հիմնահարցեր և կիսվում իրենց փորձով։ Այսօր մեր ուշադրության կենտրոնում է վիտամին D-ի պակասն` ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում, իսկ հոկտեմբերի 9-ին՝ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումի ընթացքում, աշխարհահռչակ մասնագետները հանդես են եկել ելույթներով և անդրադարձել օստեոպորոզին նպաստող պատճառներին, օստոեպորոզի կանխարգելաման ու բուժման առանձնահատկություններին, նորագույն մեթոդներին, ինչպես նաև խոսել են վիտամին D-ի կարևորության և վերջինիս պակասի պարագայում՝ հնարավոր հետևանքների մասին։
Ցանկանում եմ հավելել նաև, որ Հայաստանը՝ վիտամին D-ի պակասի վերաբերյալ ամբողջական ցուցանիշ չուներ, սակայն մինչև տարեվերջ կստանանք 1350 կնոջ շրջանում անցկացված հետազոտության պատասխանները և կունենանք ամբողջական ցուցանիշ։ Այս հետազոտության իրականացումը կրկին հնարավոր եղավ Ջոն Բիլեզիկյանի շնորհիվ»։
Օստեոպորոզի կենտրոնի հիմնադիր նախագահ և Կոլումբիա համալսարանի պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանը մեզ հետ զրույցում խոսեց օստեոպորոզի ոլորտում տեղեկատվության փոխանակման կարևորության և դրանում ԶԼՄ-ների դերի մասին։

«Բերելով ԱՄՆ-ի օրինակը, նշեմ, որ դեռևս 10 տարի առաջ պարզ դարձավ, որ բնակչությունը չի ստանում բավարար քանակությամբ վիտամին D և չի ընդունում վիտամին D-ի անհրաժեշտ չափաքանակ։ Ներկայում հասարակության մոտավորապես 65%-ն ընդունում Է վիտամին D-ի համար անհրաժեշտ միջոցներ։ Այս արդյունքը մեզ հաջողվել է գրանցել զանգվածային լրատվամիջոցների շնորհիվ՝ հեռուստատեսություն, ռադիո, առցանց մեդիա։ Նրանք մարդկանց իրազեկեցին, որ վիտամին D-ի անհրաժեշտ չափաբաժին չընդունելու դեպքում ոսկրերը կլինեն փխրուն, կզարգանա օստեոպորոզ։
Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանում օստեոպորոզի կենտրոնը` ղեկավար Վարտա Բաբալյանի ղեկավարությամբ, տեղի մասնագետների համար, մասնավորապես` մարզային բժիշկների, անցկացնում է իրազեկման դասնթացներ առողջ ապրելակերպի և այն մասին, թե ինչպես հիվանդներին սովորեցնել հոգ տանել սեփական ոսկրային համակարգի մասին: Սակայն դա բավարար չէ, լրատվամիջոցները նույնպես պետք է լայնորեն տարածեն և իրազեկեն հանրությանը, որպեսզի հստակ քայլերով գնանք այս խնդրի լուծման ճանապարհով»։
Այս տարի սամմիթին ներկա էր Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Ֆիլիպ Հալբութը և ՕՄՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ռենե Ռիզոլին։ Հիմնադրամի գործունեության մասին խոսեցինք ՕՄՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Ռենե Ռիզոլի հետ։
«Օստեոպորոզի միջազգային հիմնադրամը ստեղծվել է 1998 թվականին։ Արդեն երկու տասնամյակ գործող այս կառույցը կատարում է «անձրևանոցի» դեր, որն իր հովանու տակ է համախմբել ավելի քան 250 բժշկական կազմակերպությւններ և ասոցիացիաներ։ Ներկայում հիմնադրամի հիմնական առաքինությունն է` խթանել օստեոպորոզի կանխարգելմանն ուղղված հետազոտությունների իրականացմանը։
Անդրադառնալով Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումին, նշեմ, որ սա լավ հնարավորությունն է ո՛չ միայն մասնագիտական կարողությունները հարստացնելու, այլ նաև նոր կապեր ձևավորելու համար»։

Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթի և Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումի ընթացքում դասախոսությունները ներկայացրեցին հեղինակավոր մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Լիբանանից և Հայաստանից։
Լիբանանից ժամանած պրոֆեսոր, էնդոկրինոլոգ Գադա Էլ Հաջ Ֆուլեյհան՝ անդրադառնալով թեմային, մեզ հետ զրույցում կիսվեց իր սեփական փորձով։
«Երբ ես Բոստոնից տեղափոխվեցի Բեյրութ նկատեցի, որ իմ օրգանիզմում վիտամին D-ն նվազում է։ Այս երևույթը տարօրինակ էր ինձ համար, չէ՞ որ Բեյրությում տարվա ընթացքում 300 օրն արևային է։ Ուսումնասիրության արդյունքում իմ թիմը պարզեց, որ խնդիրը նկատվում էր հիմնականում երեխաների, ծննդաբերած կանանց և տարեցների մոտ։
Մենք պարզեցինք, որ վիտամին D-ի դիֆիցիտի պատճառն այն է, որ այնտեղ չկան շատ խաղահրապարկներ և երեխաները հիմնականում խաղում են փակ տարածություններում, Լիբանանում չեն օգտագործում կաթ, իսկ հագուստը միշտ ծածկում է ամբողջ մարմինը՝ թույլ չտալով արևային լույսից ստանալ վիտամին D-ի որոշ մաս։
Մենք իրականացրեցինք իրազեկման ծրագրեր, որոնց դրական ազդեցությունը որոշ ժամանակ անց զգացինք. մարդիկ սկսել են լրացնել իրենց օրգանիզմում վիտամին D-ի պակասը՝ հավելումների կամ ճիշտ սննդի միջոցով։ Այսօր բնակչության մոտավորապես 50%-ն ունի վիտամին D-ի պակաս, բայց նախկինում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր էր։ Ուզում եմ նշել, որ Հայաստանը ևս կարող է սկսել պայքարել այս խնդրի դեմ՝ մասսայական իրազեկման ակցիաների կազմակերպման շնորհիվ և վստահ եմ, որ այս սիմպոզիումի ընթացքում կմշակվեն լուծման նոր մեխանիզմներ ևս»։
10.10.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ










