Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որը մեկնարկվեց գրադարանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

Միջոցաումը մեկնարկ էր նաև գրքի բարեգործական տոնավաճառին: «Ոչ պիտանի գրքեր չկան» ակցիայի շրջանակներում ընթերցողների կողմից գրադարանին նվիրաբերած գրականությունը ցանկացողները կարող են վերցնել՝ դրա դիմաց թողնելով սիմվոլիկ գումար». այսպես է բնորոշվում հաճելի մեկնարկը։

 

 

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին


«Ութ տասնամյակ առաջ՝ 1939 թ-ին, Հայաստանի բժշկական հանրությանը մասնագիտական գրականությամբ և տեղեկատվությամբ ապահովելու համար բացվեց Հանրապետական գիտաբժշկական գրադարանը։ Այսօր մեր սիրելի գրադարանը տոնում է իր հիմնադրման 80-ամյակը։ Ցանկանում ենք քեզ բազում 80-ամյակներ», - իր ելույթն այսպես ավարտեց գրադարանի փոխտնօրեն Աննա Շիրինյանը, ով գրադարանի կայացման գործում մեծագույն նվիրյալն է:

 

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

 

Միջոցառմանը ներկա էին հին ու նոր գործընկերներ, բժշկական կենտրոնների տնօրեններ, ընթերցողներ, ստեղծագործող բժիշկներ, հյուրեր` Մոսկվայից: Միջոցառմանը ներկա էին գրադարանի կայացման գործընթացում մեծ ներդրում ունեցած, Կոլումբիայի համալսարանի հայտնի նյարդավիրաբույժ, բարերար Հովսեփյանի զավակները:

Ներկայում գրադարանն ունի կես միլիոնից ավելի միավոր գրականություն՝ ամսագրեր, գրքեր, հարուստ է հիանալի դասագրքերով, կլինիկական ուղեցույցներով, գիտական նյութերով, սպասարկում է ուսանողների, կլինիկական օրդինատորների, պրակտիկ բժիշկների, դասախոսների, ասպիրանտների: Գրադարանում առկա է ժամանակակից ընթերցասրահ` լավագույն գրքերով, էլեկտրոնային շտեմարաններով, համակարգիչներով, ունենք երկու ուսումնական կենտրոն՝ դարձյալ համակարգիչներով հագեցած:

 

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին


Գրադարանն այժմ մատենագիտության կենտրոն է և իրականացնում է շատ կարևոր մատենագիտական բացառիկ գործառույթ: Ամբողջ բժշկագիտական, մատենագիտական շտեմարանն արդեն առկա է էլեկտրոնային ցուցակներով` վաթսունականներից սկսած, որտեղ ընգրկված են Հայաստանում հրատարակված ամբողջ բժշկական գրականության տվյալները, և ընթերցողը շատ հեշտությամբ, մեկ կոճակ սեղմելով, կարող է այդ ամենի մասին տեղեկանալ:

 

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին


Գրադարանն այսօր նաև կրթական գործառույթ է կատարում:


Հայաստանում բժշկական գրադարանների ամբողջ ցանցի մեթոդական ղեկավարումը և համակարգումը դրված էր Գիտաբժշկական գրադարանի վրա:


Այժմ աշխատանքներ են տարվում գրադարանի ամբողջ հավաքածուն թվայնացնելու:

 

 Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

 

Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ