Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

Այսօր տեղի ունեցավ «Արաբկիր» բժշկական համալիր - Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի նոր մասնաշենքի՝ ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոնի բացման արարողությունը։ Նորաբաց կենտրոնում գործելու են մանկական և մեծահասակների բազմաթիվ ծառայություններ: Հնարավորություններ են  ստեղծվել` ընդլայնելու մեծահասակների համար նախատեսված ծառայությունները։

Բացման արարողությանը ելույթի խոսքով հանդես եկավ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը։ Նրա խոսքերով՝ «Արաբկիր» բժշկական համալիրը, լինելով մանկական նյարդաբանության ոլորտում առաջատարը Հայաստանում, ընդլայնում և զարգացնում է իր հնարավորությունները՝ համագործակցելով ԱՄՆ-ի, Շվեյցարիայի և Բուլղարիայի մասնագետեների հետ՝ ներդնելով էպիլեպսիայի ժամանակակից ախտորոշիչ հետազոտությունները, ինչպես նաև էպիլեպսիայի վիրաբուժական բուժումը մինչև 40 տարեկան հիվանդների համար։ Մասնագետն իր ելույթում շեշտեց համատեղ ծրագրի անցկացման կարևորությունը՝ շեշտելով, որ դրա շնորհիվ է առաջ շարժվում էպիլեպտոլոգիան և էպիլեպսիայի վիրաբուժությունը:

 

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

«Մինչև 40 տարեկան հիվանդները կարող են անցնել ինչպես ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ, այնպես էլ էպիլեպսիայի վիրաբուժական բուժում: Նոր մասնաշենքի կառուցումը հնարավորություն տվեց ո՛չ միայն ստեղծել նոր բժշկական ծառայություններ, այլև իրականացնել «Արաբկիր» բժշկական համալիրի կազմում գործող ծառայությունների ընդլայնում և բարելավվում։ Վիրահատական բաժանմունքի 6 սրահներին գումարվեցին լազերային վիրաբուժության, նյարդավիրաբուժության, լապարոսկոպիկ վիրաբուժության և քիթ-կոկորդ-ականջի էնդովիրաբուժության 4 նոր սրահներ»,- նշեց Բաբլոյանը։

 

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

Նորաբաց կենտրոնում գործելու է նաև նյարդաբանության և նյարդավիրաբուժության նոր բաժանմունք, որը կրելու է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգայնորեն ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆ.  Էդգար Հուսեփյանի անունը, ով նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հիմնադիրներից է։

 

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում


Մասնագիտացված բաժանումքի ստեղծման և անվանակոչման պատմության մասին խոսեցինք ՀՕՖ առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանի հետ։ Վերջինս շեշտեց, որ ճանաչված նյարդավիրաբույժ լինելուց զատ, Էդգար Հուսեփյանը 1989 թվականին 3 անձանցից մեկն էր, որ հիմնեց ՀՕՖ-ը, և այդ օրվանից բազմաթիվ բժշկական ու առողջապահական ծրագրերի առաջնորդ դարձավ Հայասանում և Արցախում։ Լինելով նյարդավիրաբույժ՝ Էդգար Հուսեփյանը այդ տարիներին Հայաստանի տարբեր մասնագետների համար Նյու Յորքի Պրեսբիտերյան հիվանդանոցում վերապատրաստումներ անցնելու հնարավորություն է ստեղծել։ Հ. Սիմոնյանի խոսքերով, Էդգար Հուսեփյանի մահվանից հետո ՀՕՖ-ը և Հուսեփյանի ընտանիքը որոշում են կայացրել պրոֆեսորի անունով առողջապահական հաստատություն հիմնել, որը կնպաստի մեր երկրում առողջապահության զարգացմանը։

 

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

 

«Երկար քննարկումներից հետո, նաև տեղեկանալով, որ Արաբկիր բժշկական համալիրում նախատեսվում է նոր մասնաճյուղ կառուցում, ինչպես և, հաշվի առնելով պրոֆեսորներ Բաբլոյանի ու Հուսեփյան երկարատև ու արդյունավետ համագործակցությունը, հիմնավորված համարեցինք, որ կենտրոնը կրի Էդգար Հուսեփյանի անունը: Նոր մասնաճյուղում, բժշկական բարձրակարգ աջակցություններից զատ, կլինեն նաև մասնագիտական շարունակական զարգացման կուրսեր»,- պատմեց ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավարը։

 
ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրումՆերկաների թվում էր Էդգար Հուսեփյանի սաներից՝  Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը, ով շեշտեց  բժիշկ Հուսեփյանի կարևորագույն դերակատարումը թե՛ իր, թե՛ շատ այլ բժիշկների մասնագիտական կարողությունների զարգացման գործընթացում։

 
Ռ. Ֆանարջյանի խոսքերով, ամեն ինչ սկսեց 1988 թվականի երկրաշարժից հետո, երբ ձևավորվեց բժշկական նոր «ձեռագիր». 90 բժիշկ հնարավորություն ունեցավ վերապատրաստվել Միացյալ Նահանգներում։ Խոսքը, մասնավորապես, Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում վերապատրաստումների մասին է։ Այդ ծրագրի ղեկավարը եղել է պրոֆեսոր Էդգար Հուսեփյանը։


«Ես ևս մասնագիտությամբ նյարդավիրաբույժ եմ, և այդ 3-4 ամիսը, որ անցկացրել եմ Միացյալ Նահանգներում, ամբողջությամբ վերափոխեց իմ գաղափարներն ու մտածելակերպը։ Մինչև այդ, կրթություն ստանալով Սովետական Միությունում, մենք պրակտիկորեն տեղեկացված չէինք, թե ինչ է կատարվում արտասահմանում։ Ներկայում ես ղեկավարում եմ Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբուժության ամբիոնը։ Միանշանակորեն կարող եմ ասել, որ պրոֆեսոր Հուսեփյանին համարում եմ իմ ուսուցիչը, որի գաղափարները ներդրված են իմ գործունեության մեջ»,- պատմեց պրոֆեսոր Ֆանարջյանը։

 

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

Նշենք նաև, որ նորաբաց կենտրոնում կգործի ժամանակակակից սարքերով հագեցած Ցավի կենտրոնը, որտեղ բարձրորակ մասնագետները կօգնեն ազատվել տարբեր ծագման և տեղակայման անհանդուրժելի ցավերից: Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի բաժանմունքը, որը համագործակցում է Ալերգոլոգիայի և կլինիկական իմունաբանության եվրոպական ակադեմիայի հետ, լայն հնարավորություններ կստեղծի ալերգիկ հիվանդություններով, բրոնխիալ ասթմայով և այլ իմունաբանական ու թոքաբանական խնդիրներով հիվանդների ախտորոշման և բուժման համար:

 

ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում ԱրաբկիրՊլյուս բժշկական կենտրոն. նոր մասնաշենք «Արաբկիր» բժշկական համալիրում

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ