Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին: Եռագույնն այսօր հանդիսավորությամբ հանձնվեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին, իսկ ԵՊԲՀ դրոշը՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունուն:
Նվագախմբի ուղեկցությամբ դրանք տեղադրվեցին Երևանի 100-ամյա պատմություն ունեցող առաջին քաղաքային համալսարանական հիվանդանոցի շենքում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի խոսքով՝ կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինհաշմանդամներն օրինակ են ծառայում յուրաքանչյուրին: Անդրադառնալով կենտրոնի գործունեությանը՝ նախարարը նշեց, որ տարածաշրջանում այն միակն է, որն ապահովում է այս որակի վերականգնողական բուժում՝ ծառայելով հայրենիքը պաշտպանելու համար վիրավորում ստացած զինվորներին:
Հայրենիքի պաշտպանների ստորագրությամբ եռագույնը Մասիսի գագաթը բարձրացնելու նախաձեռնությունը ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանինն է, ով արդեն 12-րդ անգամ հաղթահարել է պատմական լեռան բարձրունքը: «Ամեն տարի օգոստոսի 10-ին՝ «Սևրի» դաշնագրի օրը, հայոց դրոշը ես ծածանում եմ Արարատի գագաթին՝ կատարելով Հովհաննես Շիրազին տված խոստումս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ իր հետ Արարատի գագաթ բարձրացրել է ոչ միայն քաջ մարտիկների ձեռագիրը, այլև՝ միտքն ու հոգին, ինչպես նաև խաչեր, որոնք այսօր օրհնվեցին ու սրբազանի կողմից հանձնվեցին այստեղ բուժվող հայրենիքի պաշտպաններին:
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ Սամվել Բարոյանը 2020 թվականին Արարատի գագաթին հայոց եռագույնի հետ մեկտեղ կծածանի նաև բժշկական համալսարանի դրոշը, որի վրա իրենց ստորագրությունը թողեցին բուհի ամենատարեց շրջանավարտը, պրոֆեսորադասախոսական կազմը, անվանի ու ապագա բժիշկներ: Դրոշների հանձման արարողությունը նշանավորվեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկով:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ այս խորհրդանշական օրը մեկնարկում է համալսարանի, բժշկության ու արդի խնդիրների շուրջ համախմբման գործընթաց: «Մեր զինվորների, պրոֆեսորների ներկայությամբ այստեղ բարձրացվեց դրոշ, որը ծածանվել է Արարատի գագաթին, դրոշ, որը խորհրդանշում է բժշկական 100-ամյա կրթությունը»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ այսօրվա միջոցառման խորհուրդը պարտավորեցնող է յուրաքանչյուրի համար:
05.09.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ