Իրադարձություններ Հայաստանում
Նիկոլ Փաշինյանը ԵՊԲՀ-ն համարում է ամենահաջողված պետական բուհը Հայաստանում. armenpress.am
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի պետական բժշկական համալսարանը համարում է ամենահաջողված բուհը Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 12-ին բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ՀՀ վարչապետը իր ելույթում նշեց, որ համալսարանը արտահայտում է Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ իր պատկերացումը:
«Խոսքը մեր բարձրագույն կրթական համակարգը միջազգայնացնելու մասին է, որպեսզի մեր բոլոր բուհերն ունենան շոշափելի տոկոսով արտասահմանցի ուսանողներ: Եվ մենք հույս ունենք, որ ԵՊԲՀ-ն ոչ միայն իր այս պրակտիկան կշարունակի և կընդլայնի, այլ նաև Հայաստանի ավելի ու ավելի շատ բուհեր ավելի ու ավելի գրավիչ կլինեն օտարերկրացի ուսանողների համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:
«Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո, այդ պատրաստակամությունն իրականություն դարձնելու իրական հնարավորություն լինի: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք»,- ընդգծեց Փաշինյանը:
Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ նրանք Հայաստանում ստացել են անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, հմտացել են բավարար պրոֆեսիոնալիզմով և այս տարիներին ապրել են հարազատ միջավայրում:
«Նրանք այսուհետ դառնում են Հայաստանի Հանրապետության դեսպանը իրենց երկրներում: Ես ուզում եմ հավատալ, որ նրանք իրենց երկրներում կհասնեն այնպիսի հաջողությունների, իրենց ժողովուրդներին կմատուցեն այնպիսի ծառայություններ, որ իրենց համար հպարտ կլինեն ոչ միայն իրենց ծնողները, ոչ միայն հարազատներն ու բարեկամները, այլ, ընդհանրապես, Հայաստանը: Հույս ունեմ, որ նրանց օրինակը, պրոֆեսիոնալիզմը տեսնելով՝ նրանց ավելի ու ավելի շատ հայրենակիցներ Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն կունենան»,- եզրափակեց Փաշինյանը:
15.07.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ