Իրադարձություններ Հայաստանում
«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության». Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am
Հուլիսի 4-ից 6-ը՝ Երևանի սրտում, կայացավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը:
Պլենարների և մասնագիտական նիստերի, սեմինարների, սատելիտային սիմպոզիումների և դասախոսությունների տեսքով անցկացված համագումարի ուղղվածություններն էին՝ հանրային առողջությունը, բժշկական կրթությունը և առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը և դեղագործությունը:
Համաժողովը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության, բժշկագիտության, առողջապահության ոլորտների հետագա զարգացման առումով:

Միջոցառումն ամփոփեցին և պաշտոնական փակումն ազդարարեցին 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը:
«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը՝ ամփոփելով համագումարը,այն առանձնահատուկ համարեց: Հիմնական գրանցված 405 մասնակիցներից զատ, համագումարին ապահովվեց 1200-ից ավելի ազատ ունկնդիրների մասնակցությունը:
Համգումարին ներկա էին մասնագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Անգլիայից և Կանադայից:

Արմեն Չարչյանը հավելեց՝ 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամբողջ ընթացքը ուղիղ հեռարձակվել է պաշտոնական կայքէջում՝ ապահովելով հասանելիություն ամբողջ աշխարհում:
Համագումարի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ամբողջ կազմակերպչական թիմին՝ կատարած աշխատանքի և նվիրման, ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նախարարի և փոխնախարարների ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև իր խոնարհումը հայտնեց աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետներին՝ իրենց փորձն ու գիտելիքը գործընկերներին փոխանցելու համար:

Պարոն Չարչյանը՝ անդրադառնալով թվով 6-րդ համագումարին, ասաց, որ այն անցկացվելու է 2023 թվականին, նախնական պայմանավորվածության համաձայն՝ Շուշիում: Համագումարը կնախագահի Շուշիի հիվանդանոցի տնօրեն Վիգեն Խաչատրյանը, իսկ համանախագահները` Համբարձում Սիմոնյանն ու Գևորգ Յաղջյանը:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց համգումարի նախագահին և ամբողջ կազմակերպչական թիմին՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Նախարարի խոսքով՝ համագումարը նպաստեց բժշկագիտական նոր ձեռքբերումներին ծանոթանալուն, ինչպես նաև՝ մասնագետների միջև անձնական շփում հաստատելուն:

Նախարարը ողջունեց Արցախում հաջորդ համագումարը անցկացնելու որոշումը՝ կարևորելով այն թե՛ բժշկագիտական, թե՛ քաղաքական տեսանկյունից:
Նախարարն իր խոսքն ավարտեց համագումարի խորագրով՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության»:
Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, նաև սփյուռքում գործող այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ունեցան համագումարի կայացման գործում:

Վիգեն Սեպիլյանը հատուկ կարևորեց Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարների ներգրավվածությունը և մասնակցությունն այս միջոցառմանը և ավարտեց իր խոսքը` շեշտելով, որ իրենք Հայաստանից հեռանում են լցված մեծ ոգևորվածությամբ և լավատեսությամբ:
08.07.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
