Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության». Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am

Հուլիսի  4-ից 6-ը՝ Երևանի սրտում,  կայացավ  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը:

Պլենարների և մասնագիտական նիստերի, սեմինարների, սատելիտային սիմպոզիումների և դասախոսությունների տեսքով անցկացված  համագումարի ուղղվածություններն էին՝ հանրային առողջությունը, բժշկական կրթությունը և առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը և դեղագործությունը:

Համաժողովը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության, բժշկագիտության, առողջապահության ոլորտների հետագա զարգացման առումով:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Միջոցառումն ամփոփեցին և պաշտոնական փակումն ազդարարեցին 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում


«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը՝ ամփոփելով համագումարը,այն առանձնահատուկ համարեց:  Հիմնական գրանցված  405  մասնակիցներից զատ,  համագումարին ապահովվեց 1200-ից ավելի ազատ ունկնդիրների մասնակցությունը:

Համգումարին ներկա էին մասնագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Անգլիայից և Կանադայից:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Արմեն Չարչյանը հավելեց՝ 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամբողջ ընթացքը ուղիղ հեռարձակվել է պաշտոնական կայքէջում՝ ապահովելով հասանելիություն ամբողջ աշխարհում:
Համագումարի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ամբողջ կազմակերպչական թիմին՝ կատարած աշխատանքի և նվիրման, ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նախարարի և փոխնախարարների ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև իր խոնարհումը հայտնեց աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետներին՝ իրենց փորձն ու գիտելիքը գործընկերներին փոխանցելու համար:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Պարոն Չարչյանը՝ անդրադառնալով թվով 6-րդ համագումարին, ասաց, որ այն անցկացվելու է 2023 թվականին, նախնական պայմանավորվածության համաձայն՝ Շուշիում: Համագումարը կնախագահի Շուշիի հիվանդանոցի տնօրեն Վիգեն Խաչատրյանը, իսկ համանախագահները` Համբարձում Սիմոնյանն ու  Գևորգ Յաղջյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց  համգումարի նախագահին և ամբողջ կազմակերպչական թիմին՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Նախարարի խոսքով՝ համագումարը նպաստեց բժշկագիտական նոր ձեռքբերումներին ծանոթանալուն, ինչպես նաև՝ մասնագետների միջև անձնական շփում հաստատելուն:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Նախարարը ողջունեց Արցախում հաջորդ համագումարը անցկացնելու որոշումը՝ կարևորելով այն թե՛ բժշկագիտական, թե՛ քաղաքական տեսանկյունից:

Նախարարն իր խոսքն ավարտեց համագումարի խորագրով՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության»:

Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, նաև  սփյուռքում գործող այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ունեցան համագումարի կայացման գործում:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Վիգեն Սեպիլյանը հատուկ կարևորեց Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարների ներգրավվածությունը և մասնակցությունն այս միջոցառմանը և ավարտեց իր խոսքը` շեշտելով, որ իրենք Հայաստանից հեռանում են լցված մեծ ոգևորվածությամբ և լավատեսությամբ:

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ