Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am

«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարում՝ պլենար դասախոսությունների ֆորմատով, կայացավ «Օրթոպեդիա, պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարքը:

Պլաստիկ վիրաբուժության վերաբերյալ զրուցեցինք պլենարի համանախագահ, Վերականգնողական վիրաբուժության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժիշկ, Միկրովիրաբուժության և պլաստիկ վերականգնողական համալսարանական կենտրոնի բաժանմունքի վարիչ Արտավազդ Սահակյանի հետ:

«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Ա. Սահակյանն ասաց, որ տարբեր երկրներից ժամանած մասնագետները՝ ներկայացնելով իրենց աշխատանքները, հնարավորություն են տալիս մեզ  ապագայում կիրառել իրենց փորձը: Մեր ռուս և ամերիկահայ գործընկերները ներկայացրեցին այնպիսի վիրահատական փորձեր, որոնք կկարողանանք կիրառել մեր պրակտիկայում: Կարևոր էր, որ Արցախի մասնագետները հանդես եկան վիրաբուժության մեջ մաշկային լաթերի կիրառմանը վերաբերվող զեկույցով, ինչն ապացուցում է, որ Արցախը նման մեթոդներ կիրառում է:

«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Ոլորտի զարգացման մասին խոսելով, բժիշկը նշեց, որ տեղեկատվական աղբյուրները հնարավորություն են տալիս ներառել աշխարհի փորձը և համընթաց քայլել արևմուտքի հետ:

Ոլորտի խնդիրների մասին խոսեցինք օրթոպեդ-վնասվածքաբան Արա Նազարյանի հետ:
Մասնագետը  ոլորտում երկու խնդիր առանձնացրեց: Առաջինը. կա իմպլանտների և սարքերի անհրաժեշտ քանակի ապահովման խնդիր, ինչպես նաև՝ ծառայության մատչելիություն: Նշված պատճառով պայմանավորված՝ հիվանդների քիչ տոկսն է կարողանում վիրահատվել:

«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Մատչելիության խնդրի լուծմանը հնարավոր կլինի հասնել միայն պետական բարեխիղճ ապահովագրման համակարգի ներդրմամբ:

Որպես երկրորդ խնդիր՝ վիրաբույժն առանձնացրեց ռազմավարական խնդիրը: Լինելով պատերազմող երկիր և գիտակցելով, որ վնասվածքների արդյունքում մահացության դեպքերը շատ են, պետք է պետական մակարդակով առաջնահերթություն տրվի օրթոպեդիային և պլաստիկ վիրաբուժությանը: Անհրաժեշտ է ներդնել համապատասխան սարքեր՝ որակյալ ծառայության մատուցում ապահովելու համար:

«Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում «Օրթոպեդիա և պլաստիկ վիրաբուժություն» թեմայով զեկույցների շարք` Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ