Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում. 5imca.am

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում. 5imca.am

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենար քննարկումը, որտեղ անդրադարձ կատարվեց Գլոբալ հայկական համայնքին բժշկական ծառայության մատուցման քսան տարիները, հայկական ակնաբուժության իրականացրած նախագծերի մասին և 21-րդ դարի առողջապահական ծրագրերի:

Պլենարի ավարտից հետո զրուցեցինք համանախագահ,  Հայ օգնության ֆոնդի ներկայացուցիչ Համբարձում Սիմոնյանի հետ:

 

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում


Հ. Սիմոնյանը, անդրադառնալով հանդիպմանը, նշեց, որ երկարաժամկետ ծրագրերի համատեքստում այս պլենարը  ամենակարևորներից էր: Այնտեղ ներկա են գտնվել Հայկական միջազգային համագումարի, սփյուռքի, ինչպես նաև պետական և առողջապահական մարմինների ներկայացուցիչներ: Քննարկման էին դրված ո՛չ միայն նոր գաղափարներ, այլև երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում և նոր զարգացումներ են ստանում, ինչպես նաև մշակվում են նոր ռազմավարական ծրագրեր:

Արցախում իրականացված ծրագրերի վերաբերյալ խոսեցինք ակնաբույժ, 500  բուժաշխատողներից բաղկացած Հայ-ամերիկյան կազմակերպության (APO) նախագահ Լարի Նաջարյանի հետ:

 

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում

Նա նշեց, որ Հայ–ամերիկյան առողջապահական կենտրոնը Նյու-Յորքից, Նյու Ջերզիից և Կոնեկտիկուտի  տարածաշրջաններից ունեն մի քանի ծրագրեր Արցախում, ինչպես նաև՝ Հայաստանում: Այստեղ  հանդիպում ենք մարդկանց, ովքեր օգնում են իրականացնել այդ ծրագրերը:

Նաջարյանը կարևորեց  վերապատրաստված մասնագետների հետ հանդիպումը, քանի որ նրանք ո՛չ միայն համոզվեցին, որ մասնակիցները բավարարված են ծրագրից, այլև ականատեսը դարձան, որ վերջիններս իրենք էին վերապատրաստում այլ մասնագետների: Ըստ նրա, սա խոսում է ծրագրի հաջողվելու մասին և նրա, որ  Արցախի  մասնագետները կարողանում են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել:

 

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում

Նաջարյանը ամբողջացնելով խոսքն ասաց. «Այս ամբ ընթացքում Արցախում մենք անցկացրել ենք ավելի քան 240 բժիշկների համար հատուկ վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների ընթացքում նրանք սովորել են  նաև օգտվել համացանցից, գտնել անհրաժեշտ գրականություն:

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ակնկալիքների մասին խոսեցինք Շուշիի հիվանդանոցի գործադիր տնօրեն, վիրաբույժ Վիգեն Խաչատրյանի հետ:  Վ. Խաչատրյանը, խիստ կարևորելով համագումարի անցկացումը, նշեց, որ սա համախմբում  է իրենց  Հայաստանի և Սփյուռքի  բժշկական համայնքների հետ, և ակնկալում է, ինչպես նախկինում՝ համագործակցություն բոլոր ոլորտներում:

Խոսելով արդեն իրականացված ծրագրերից, հատուկ կարևորությամբ առանձնացրեց փորձի փոխանակման ծրագրերը:

 

Հայաստանի, Սփյուռքի և Արցախի բժշկական կազմակերպությունների պլենարի ամփոփում

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ