Իրադարձություններ Հայաստանում
Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ «Ներքին հիվանդություններ, թոքաբանություն, գերիատրիա, էնդոկրինոլոգիա» թեմաների շուրջ պլենար դասախոսությունների շարքը, որտեղ անդրադարձ կատարվեց միկրոալբումինուրիային, շաքարային դիաբետի դեղորայքային վարմանը, թրոմբոտիկ միկրոանգիոպաթիաներին, քրոնիկ ուղեղային իշեմիային և երկրորդային ճանաչողական խանգարումներին, վիտամին D-ի անբավարարությանը` Հայաստանի կանանց շրջանում և այլն: Դասախոսությունների և քննարկումների ընթացքում մասնագետները կիսվեցին նաև իրենց պրակտիկայով:
Պլենար դասախոսությունների ավարտից հետո խոսեցինք պլենարի համանախագահ, ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի հետ, ով պլենարի ընթացքում ներկայացրել էր «ևիտամին D-ի անբավարարությունը Հայաստանի կանանց շրջանում» թեման: Մեզ հետ զրույցում պարոն Բիլեզիկյանը խոսեց վիտամին D-ի կարևորության մասին: Նա նշեց, որ տարածաշրջանում անցկացված ուսումնասիրույունները ցույց են տվել վիտամին D-ի անբավարարության առկա խնդիր: Ըստ բանախոսի, այս հարցի կարգավորմամբ չեն կարող զբաղվել, քանի դեռ հստակ չի ճշգրտվել՝ անբավարարության ինչ մակարդակի մասին է խոսքը: Կանանցից պետք է վերցնել արյան նշուշ և չափել դրանում վիտամին D-ի առկայությունը. միայն դրանից հետո հնարավոր է հստակեցնել, թե քանի տոկոսի մոտ է խնդիր առկա: Նշյալ վիտամինի խմբի պակասով է պայմանավորում մարդու հասակն ու ոսկրերի ամրությունը:
Համանախագահ, բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, համալսարանական կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը հատկապես կարևորեց բժիշկների շրջանում սոցիալական կապիտալի ձևավորմանը միտված քննարկումը:
Նա նշեց նաև, որ սրտաբանության և գործնական սրտաբանության ասպեկտների վերաբերյալ հետաքրքիր զեկույցներ են ներկայացվել: Մասնագետները ներկայացրեցին հետազոտություններ՝ կիսվելով իրենց պրակտիկ փորձառությամբ:

Հ. Սիսակյանը նշեց, որ սրտային հիվանդությունները մեր հասարակության ամենամեծ խնդիրներից է, սակայն, ցավոք, ապրելակերպի փոփոխության ազգաբնակչությունը հակված չէ: Ծխախոտ, կրթական ցածր ցենզ, սեփական կյանքի հանդեպ անտարբերություն. սրանք այն խնդիրներն են, որոնց լուծմանը պետք է հասնել:

Խոսելով նորարարությունների և կլինիկաների տեխնիկական հագեցվածության մասին՝ նշեց, որ տեխնոլոգիական նորարարություններով Հայաստանն ապահովելու մասին խոսելը դեռ վաղ է, դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ, սակայն ոլորտում այս կարճ ժամանակում գրանցած հաջողությունները թույլ են տալիս մտածել, որ երկար ժամկետներ չեն պահանջվի:
06.07.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


