Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ. 5imca.am

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ. 5imca.am

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում կայացավ «Ներքին հիվանդություններ, թոքաբանություն, գերիատրիա, էնդոկրինոլոգիա» թեմաների շուրջ պլենար դասախոսությունների շարքը, որտեղ անդրադարձ կատարվեց միկրոալբումինուրիային, շաքարային դիաբետի դեղորայքային վարմանը, թրոմբոտիկ միկրոանգիոպաթիաներին, քրոնիկ ուղեղային իշեմիային և երկրորդային ճանաչողական  խանգարումներին, վիտամին D-ի անբավարարությանը` Հայաստանի կանանց շրջանում և այլն: Դասախոսությունների և քննարկումների ընթացքում մասնագետները կիսվեցին նաև իրենց պրակտիկայով:

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

Պլենար դասախոսությունների ավարտից հետո խոսեցինք պլենարի համանախագահ, ամերիկահայ պրոֆեսոր Ջոն Բիլեզիկյանի հետ, ով պլենարի ընթացքում ներկայացրել էր «ևիտամին D-ի անբավարարությունը Հայաստանի կանանց շրջանում» թեման: Մեզ հետ զրույցում  պարոն Բիլեզիկյանը խոսեց վիտամին D-ի կարևորության մասին:  Նա նշեց, որ տարածաշրջանում անցկացված ուսումնասիրույունները ցույց են տվել  վիտամին D-ի  անբավարարության առկա խնդիր: Ըստ բանախոսի, այս հարցի կարգավորմամբ չեն կարող զբաղվել, քանի դեռ հստակ չի ճշգրտվել՝ անբավարարության ինչ մակարդակի մասին է խոսքը: Կանանցից պետք է վերցնել արյան նշուշ և չափել դրանում վիտամին D-ի առկայությունը. միայն դրանից հետո հնարավոր է  հստակեցնել, թե քանի տոկոսի մոտ է խնդիր առկա: Նշյալ վիտամինի խմբի պակասով է պայմանավորում մարդու հասակն ու ոսկրերի ամրությունը:

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

Համանախագահ, բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, համալսարանական կլինիկայի ղեկավար Հմայակ Սիսակյանը հատկապես կարևորեց բժիշկների շրջանում սոցիալական կապիտալի ձևավորմանը միտված քննարկումը:

Նա նշեց նաև, որ սրտաբանության և գործնական սրտաբանության ասպեկտների վերաբերյալ հետաքրքիր զեկույցներ են ներկայացվել: Մասնագետները ներկայացրեցին հետազոտություններ՝ կիսվելով իրենց պրակտիկ փորձառությամբ:

 

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

Հ. Սիսակյանը նշեց, որ սրտային հիվանդությունները մեր հասարակության ամենամեծ խնդիրներից է, սակայն, ցավոք, ապրելակերպի փոփոխության ազգաբնակչությունը հակված չէ: Ծխախոտ, կրթական ցածր ցենզ, սեփական կյանքի հանդեպ անտարբերություն. սրանք այն խնդիրներն են, որոնց լուծմանը պետք է հասնել:

 

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

Խոսելով նորարարությունների և կլինիկաների տեխնիկական հագեցվածության մասին՝ նշեց, որ տեխնոլոգիական նորարարություններով Հայաստանն ապահովելու մասին խոսելը դեռ վաղ է, դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ, սակայն ոլորտում այս կարճ ժամանակում գրանցած հաջողությունները թույլ են տալիս մտածել, որ երկար ժամկետներ չեն պահանջվի:

 

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

 

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

 

Պլենար դասախոսություններ ներքին հիվանդությունների թոքաբանության, գերիատրիայի, էնդոկրինոլոգիայի թեմաների շուրջ

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ