Իրադարձություններ Հայաստանում
Հայաստանում քաղցկեղով հիվանդների իրավունքների պաշտպանության և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերի քննարկում` հայ բժիշկների միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում տեղի ունեցավ «Ուրոլոգիա, ուռուցքաբանություն» թեմայով պլենար, որի ընթացքում քննարկվեցին Հայաստնաում քաղցկեղով հիվանդների իրավունքների պաշտպանության, քաղցկեղով հիվանդների սոցիալական խնդիրների, ժամանակակից մոտեցումների մասին հարցեր։
Պլենարի համանախագահներից Կարո Դերձակյանը, ով հայտնի է որպես «հայ ուրոլոգների քավոր», մեզ հետ զրույցում խոսեց երկրում ուրոլոգիայի աստճանական զարգացման և ոլորտում իր կատարած ներդրումների մասին։ Պրոֆեսորի խոսքերով՝ իր մոտ առաջին անգամ միտք ծագեց ուրոլոգիան զարգացնել Հայաստանում 1987 թվականին, երբ ոտք դրեց դեռևս Սովեական Հայաստան։ Այդ մուտքը իր համար թե՛ բերկրանքի, թե՛ ցավի պահ էր, երբ հասկացավ, թե որքան անելիք կա երկրում։
Հանգուցյալ պրոֆեսոր Իվան Աղաջանյանը, Դերձակյանի խոսքերով, նույնպես շատ մեծ վաստակ է ունեցել Հայաստանում ուրոլոգիայի զարգացման գործում։
Ամեն տարի քայլ առ քայլ Հայաստանում սկսեցին ուրոլոգիայի զարգացմանն ուղղված տարատեսակ ծրագրեր իրականացնել՝ ստեղծելով գրադարան, դասավանդման վայրեր, կուրսեր, և, ի վերջո, ստեղծվեց Հայաստանի ուրոլոգների ասոցիացիան (ՀՈՒԱ)։ «Այսօր կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ, որ մեր երազն իրականացվեց, որովհետև ունենք ոլորտի լավագույն մասնագետները»,- նշում է պրոֆեսորը։

«ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Հռիփսիմե Մարտիրոսյանը, ով հանդես էր գալիս որպես քաղցկեղով հիվանդների իրավունքների պաշտպան` Հայաստանում, նշեց, որ մեզանում կարծրատիպային մոտեցում կա, թե քաղցկեղով հիվանդ անձանց միմիայն թանկարժեք բուժում է անհրաժեշտ, և բոլորը փորձում են օնկիոպացիենտներին օգնել՝ ֆինանսական բեռը թեթևացնելով, մինչդեռ մեր հիմնադրամն այլ քաղաքականություն ունի. մենք փորձում ենք կրթել և իրազեկել օնկոպացիենտներին այնքան, որ իրենք ինքնուրույն կարողանան պաշտպանել իրենց իրավունքները։

Խոսելով համաժողովի մասին՝ Հռիփսինե Մարտիրոսյանը նշեց, որ գնահատելով և կարևորելով դրա դերը, այնուամենայնիվ, կարծում է, որ բացի բժիշկների մասնագիտական ասոցիացիաներից և հանրային առողջապահության կազմակերպիչներից՝ համագումարին պետք է ներկա լինեին նաև պացիենտական շատ այլ կազմակերպություններ և պացիենտներ, քանի որ առողջապահության ոլոտի ծառայությունների վերջնական սպառողը պացիենտն է, ուրեմն, ճիշտ կլիներ նաև վերջիններիս ներկայությունը։
06.07.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





