Իրադարձություններ Հայաստանում
Պրոֆեսոր Նիզամ Մամոդի «Օրգանների փոխպատվաստում. կատարողական արվեստ» զեկույցը` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում՝ հուլիսի հինգին, պլենար դասախոսությունների շրջանակում, «Օրգանների փոխպատվաստում. կատարողական արվեստ» զեկույցով հանդես փոխպատվաստման վիրաբույժ (Guy's and St Thomas' NHS Foundation Trust, Միացյալ Թագավորություն, Լոնդոն), փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիզամ Մամոդը:
Բանախոսի հետ խոսեցինք փոխպատվաստման ոլորտի կարևորության, բարդությունների և ոլորտում առկա նորարարությունների մասին: Անդրադարձանք նաև Հայաստանում փոխպատվաստման գործընթացներին:

Քսանմեկերորդ դարը տեխնոլոգիական նորարարությունների դարաշրջան է, որն ուղակիորեն անդրադառնում է նաև բժշկության զարգացման վրա: Ի“նչ նորարարական տեխնոլոգիաներ են կիրառվում փոխպատվաստման ոլորտում:
Նորարարություններից կառանձնացնեմ ռոբոտատեխնիկայի կիրառում, որն, իրավամբ, հեղափոխություն է երիկամի փոխպատվաստման բնագավառում: Սկսած առաջին փոխպատվաստումից (այն իրականացվել է 1954 թվականին) մինչև ռոբոտատեխնիկայի կիրառումը մենք օգտագործում էինք նույն մեթոդը, այն է՝ բաց վիրահատական միջամտություն, որից հետո հիվանդին անհրաժեշտ էր առնվազն մեկ շաբաթ՝ վերականգնման համար:
Այժմ, կիրառելով ռոբոտատեխնիկան և մի քանի լապարասկոպիկ գործիքներ, մենք կարող ենք նվազագույն ռիսկայինությամբ ստանալ առավելագույն որակ: Ինչ վերաբերում է վերականգնողական շրջանին՝ այս միջամտությունից հետո հիվանդը վերականգնվում և դուրս է գրվում կլինիկայից շատ ավելի կարճ ժամկետներում, քան բաց վիրահատության դեպքում:
Նշեմ նաև, որ այս մեթոդն ապահովում է առավել ճշգրիտ փոխպատվաստում:

Որքանո՞վ եք ծանոթ Հայաստանում իրականացվող փոխպատվաստման գործընթացներին, ի՞նչ կարևոր քայլեր կան, որ Հայաստանը պետք է անի` քայլ առաջ գրանցելու համար:
Հայաստանում կան հազարավոր մարդիկ, ովքեր ունեն փոխպատվաստման անհրաժեշտություն: Եթե նրանք փոխպատվաստվեն, կլավացնեն կյանքի որակն ու նաև կերկարացնեն կյանքի տևողությունը: Հայաստանում կան որակյալ մասնագետներ, ովքեր կարող են իրականացնել վիրահատություններն ու հիվանդի վերականգնողական փուլը: Բայց` ամենակարևորը. գտնել լուծումներ՝ մահացած մարդկանց օրգաններով փոխպատվաստման և հետագա օգտագործման համար: Հայաստանում սա է այն բացը, որում պետք է լրջագույն աշխատանքներ տարվեն:
Ի հակադրություն Մեծ Բրիտանիայի, որտեղ փոխպատվաստումը սուբսիդավորվում է պետության կողմից, Հայաստանում դա բավականին թանկ է: Ինչպե՞ս կարելի է հասնել նրան, որ մեզ մոտ վիրահատություններն առավել մատչելի լինեն:
Հայաստանում մեկ տարում փոխպատվաստվել է 15 հիվանդ, այնինչ դրա անհրաժեշտությունն ունեն շատ ավելի մեծ թվով հիվանդներ:
Հիվանդները շատ դեպքերում փոխպատվաստման համար մեկնում են արտերկիր՝ ծախսելով մեծ գումարներ ճանապարհի և փոխպատվաստման վրա: Կարծում եմ, եթե ներդրվի մահացած մարդկանց օրգանների փոխպատվաստման ծրագիրը, Հայաստանում շատ ավելի մեծ թվով մարդիկ կկարողանան սպասարկվել և գինն անհամեմատ մատչելի կլինի:
06.07.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
