Իրադարձություններ Հայաստանում
Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան. 5imca.am
Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում՝ հուլիսի հինգին, պլենար դասախոսությունների շրջանակում, «Բժշկական առաջնորդություն» թեմայով զեկույցով հանդես եկավ Մասաչուսեթս տեխնոլոգիական համալսարանի փիլիսոփայության դոկտոր (PhD) Ջոն Չիլինգարյանը: Բանախոսի՝ «Բժշկական առաջնորդություն» խորագրով զեկույցը վերաբերվում էր բժշկական հաստատությունների կազմակերպմանն ու համակարգմանը:
Ջոն Չիլինգարյանի հետ զրուցել ենք բժշկական առաջնորդության դերի և կարևորության մասին, ինչպես նաև՝ Հայաստանում հնարավոր ուսումնասիրությունների մասին:
- Պարոն Չիլինգարյան, բժշկական առաջնորդություն տերմինը նոր է բժշկության մեջ և շատերին՝ անծանոթ: Ի՞նչ ասել է բժշկական առաջնորդություն:
- Բժկական առաջնորդություն ասելիս պետք չէ հասկանալ առողջապահական համակարգի ղեկավարական անձնակազմին կամ հիվանդանոցի տնօրենին: Այստեղ խոսքը գնում է բժշկի անձնական աճի և սեփական անձի առաջնորդ լինելու մասին` բժիշկ-մենեջերի մասին:
Ժամանակակից բժշկության մեջ մրցունակ որակ, գին ապահովելու և վստահություն վայելելու համար բժիշկները՝ լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում:
Ափոփելով խոսքս, նշեմ՝ բժիշկ-առաջնորդը պետք է կարողանա ճիշտ աշխատել թիմի հետ՝ հարցեր տալ, լսել, աջակցել, ոգեշնչել նրանց, միևնույն ժամանակ՝ ղեկավարել, հսկել և պահանջել:
- Երբ և ինչպես ստացվեց, որ որոշեցիք ուսումնասիրել այս թեման:
- Դեռ 25 տարեկանում աշխատում էի առողջապահական համակարգում, այնուհետև, երբ սկսեցի իմ դոկտորական կուրսը Մասաչուսեթսի համալսարանում, խորապես ուսումնասիրեցի մենեջմենթի և բժշկության առանձնահատկությունները, հասկացա, որ մերօրյա բժշկությանը պակասում են կազմակերպչական և ղեկավարման հմտությունները: Ոլորտի խնդիրներն ուսումնասիրելով՝ պատրաստեցի անհատական դասընթաց և մինչ օրս անցկացնում եմ այն:

Իմ հետազոտությունների արդյունքում ես ուսումնասիրել եմ ո՛չ միայն բժիշկների և բուժաշխատողների հարաբերությունները, այլ նաև զուգահեռներ եմ անցկացրել նվագախմբի և նվագարարի, ինչպես նաև օդաչուների աշխատանքի հետ: Առաջինում նվագարարն իր միմիկայով և ձեռքի փայտիկով կարողանում է առաջնորդել ամբողջ նվագախմբին, ուղղորդել նրանց և վերածել ամենատարբեր նվագային գործիքների նվագը` հարմոնիկ երաժշտության: Օդաչուները՝ պատասխանատվություն վերցնելով ուղևորների կյանքի համար, իրականացնելով լարված և սթրեսային աշխատանք, կարողանում են կառավարել իրենց, կայացնել կարևորագույն որոշումներ՝ խուսափել կրիտիկական իրավիպակներից: Այս խնդիրները դրված է նաև բժշկի առջև, թե՛ վիրահատարանում, թե՛ թիմային կազմակերպչական աշխատանքներում:

- Ինչպե՞ս է աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում զարգանում բժիշկ-առաջնորդների ինստիտուտը:
- Այս ինստիտուտը զարգացնում են իմ ուսանողները, որոնց հետ ես պարբերաբար կապի մեջ եմ լինում: Նրանք կիրառում են այս մեխանիզմը իրենց բժշկական հաստատություններում՝ ապահովելով վերջիններիս համընթաց և մրցունակ քայլը ժամանակակից աշխարհի հետ:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, նշեմ, որ նեկայիս առաողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իմ աշակերտներից է և բժիշկ-առաջնորդների ինստիտուտի ներդրմամբ զբաղվում է նա:
06.07.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

