Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան. 5imca.am

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան. 5imca.am

Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացքում՝ հուլիսի հինգին, պլենար դասախոսությունների շրջանակում, «Բժշկական առաջնորդություն» թեմայով զեկույցով հանդես եկավ Մասաչուսեթս տեխնոլոգիական համալսարանի փիլիսոփայության դոկտոր (PhD) Ջոն Չիլինգարյանը: Բանախոսի՝ «Բժշկական առաջնորդություն» խորագրով զեկույցը վերաբերվում էր բժշկական հաստատությունների կազմակերպմանն ու համակարգմանը:

Ջոն Չիլինգարյանի հետ զրուցել ենք բժշկական առաջնորդության դերի և կարևորության մասին, ինչպես նաև՝  Հայաստանում հնարավոր ուսումնասիրությունների մասին:

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

-   Պարոն Չիլինգարյան,  բժշկական առաջնորդություն տերմինը նոր է բժշկության մեջ և շատերին՝  անծանոթ: Ի՞նչ ասել է բժշկական առաջնորդություն:

-   Բժկական առաջնորդություն ասելիս պետք չէ հասկանալ առողջապահական համակարգի ղեկավարական անձնակազմին կամ հիվանդանոցի տնօրենին: Այստեղ խոսքը գնում է բժշկի անձնական աճի և սեփական անձի առաջնորդ լինելու մասին` բժիշկ-մենեջերի մասին:

Ժամանակակից բժշկության մեջ մրցունակ որակ, գին ապահովելու և վստահություն վայելելու համար բժիշկները՝ լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում:
Ափոփելով խոսքս, նշեմ՝ բժիշկ-առաջնորդը պետք է  կարողանա ճիշտ աշխատել թիմի հետ՝ հարցեր տալ, լսել, աջակցել, ոգեշնչել նրանց, միևնույն ժամանակ՝ ղեկավարել, հսկել և պահանջել:

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

-   Երբ և ինչպես ստացվեց, որ որոշեցիք ուսումնասիրել այս թեման:

-   Դեռ 25 տարեկանում աշխատում էի առողջապահական համակարգում, այնուհետև, երբ սկսեցի իմ դոկտորական կուրսը Մասաչուսեթսի համալսարանում, խորապես ուսումնասիրեցի մենեջմենթի և բժշկության առանձնահատկությունները, հասկացա, որ մերօրյա բժշկությանը պակասում են կազմակերպչական և ղեկավարման հմտությունները: Ոլորտի խնդիրներն ուսումնասիրելով՝ պատրաստեցի անհատական  դասընթաց և մինչ օրս անցկացնում եմ այն:

 

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

Իմ հետազոտությունների արդյունքում ես ուսումնասիրել եմ ո՛չ միայն բժիշկների և բուժաշխատողների հարաբերությունները, այլ նաև զուգահեռներ եմ անցկացրել նվագախմբի և նվագարարի, ինչպես նաև օդաչուների աշխատանքի հետ: Առաջինում նվագարարն իր միմիկայով և ձեռքի փայտիկով կարողանում է առաջնորդել ամբողջ նվագախմբին, ուղղորդել նրանց և վերածել ամենատարբեր նվագային գործիքների նվագը` հարմոնիկ երաժշտության: Օդաչուները՝ պատասխանատվություն վերցնելով ուղևորների կյանքի համար, իրականացնելով  լարված և սթրեսային աշխատանք, կարողանում են կառավարել իրենց, կայացնել կարևորագույն որոշումներ՝ խուսափել կրիտիկական իրավիպակներից: Այս խնդիրները դրված է նաև բժշկի առջև, թե՛ վիրահատարանում, թե՛ թիմային կազմակերպչական աշխատանքներում:

 

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

- Ինչպե՞ս է աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում զարգանում բժիշկ-առաջնորդների ինստիտուտը:

-   Այս ինստիտուտը զարգացնում են իմ ուսանողները, որոնց հետ ես պարբերաբար կապի մեջ եմ լինում: Նրանք կիրառում են այս մեխանիզմը իրենց բժշկական հաստատություններում՝ ապահովելով վերջիններիս համընթաց և մրցունակ քայլը ժամանակակից աշխարհի հետ:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, նշեմ, որ նեկայիս առաողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իմ աշակերտներից է և բժիշկ-առաջնորդների ինստիտուտի ներդրմամբ  զբաղվում է նա:

 

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

 

Բժիշկները` լավ մասնագետ լինելուց զատ, պետք է կարողանան իրականացնել թիմային աշխատանքի ճիշտ կազմակերպում. Ջոն Չիլինգարյան

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ