Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը` Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր. 5imca.am

Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը`  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուրերից էր Ռուսաստանի Դաշնության պատվավոր դոկտոր, Ներքին հիվանդությունների եւ ընդհանուր ֆիզիոթերապիայի (Ռուսաստան, Մոսկվա) ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը: Մեզ հետ զրույցում Գ. Արուտյունովը խոսեց ներկայացված թեմայի, հայաստանյան մասնագետների հետ համագործակցության և համաժողովի կարևորության մասին։

 

Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը`  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր

«Ներկայացրել եմ «Սրտանոթային Օվերդրաֆտը՝ որպես սրտանոթային բարդույթների ռիսկի գործոն» թեման։ Իմ զեկույցում անդրադարձել եմ  օրգանիզմում սիմպաթիկ նյարդային համակարգի դերակատարմանը, որը շատ էական գործոն է ներքին հիվանդությունների տարածման խնդրում։ Բավականին դյուրին է խնդիրն ախտորոշել, բավական է միայն ձեռքով չափել սրտի ձայնի հաճախականությունը, սակայն չափազանց բարդ է դրա դեմ պայքարելը»։

 

Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը`  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր

Հայաստանի հետ համագործակցության մասին

«Մենք տարատեսակ ծրագրերի շուրջ ակտիվորեն աշխատում ենք նաև Հայաստանյան մասնագետների հետ և համագործակցությունը բավականին արդյունավետ է։ Ինտենսիվ գործունեություն է ծավալում Թերապևտների Եվրասիական ասոցիացիան։ Մենք ունենք մի շարք նույնական հետաքրքրություններ հայ մասնագետների հետ»։

Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը`  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր

Համաժողովի կարևորությունը

«Ես կարծում եմ, որ համաժողովի կազմակերպումը նշանակալի իրադարձություն է, հատկապես կարևորում եմ երկրորդ հատվածը, երբ տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ փորձի փոխանակում։ Երբ հավաքվում են այսքան բժիշկներ և յուրաքանչյուրը փոխանցում է մի նոր բան, հաղթում է միայն մեկը՝ հիվանդը։ Նման թեմաներով բոլոր կոնֆերանսներն էլ կարևոր են»։

 

Պրոֆեսոր Գրիգորի Արուտյունովը`  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր հյուր

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ