Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան. 5imca.am

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում բանախոսությամբ հանդես եկավ «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ՝ ներկայացնելով «Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն» թեման։

-   Հայ հասարակությանը Դուք առավելապես հայտնի եք որպես «Ավրորայի» համահիմնադիր:   Հետաքրքիր է լսել Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակի մասին:

-   Վաղուց՝ արդեն 32 տարի է ,աշխատում եմ կենսատեխնոլոգիական ոլորտում։ Մենք ստեղծում ենք նոր տեխնոլոգիաներ, որոնցով կարող ենք դեղեր պատրաստել, բուժման մեխանիզմներ առաջարկել։ Ներկայում ղեկավարում եմ կազմակերպություն, որի նպատակն է ստեղծել աննախադեպ գաղափարներ և իրականացնել դրանք։ Զեկույցս հենց այդ մասին էր, տարբեր օրինակներ էի բերում, թե ինչպես հնարավոր դարձել այդ գաղափարների իրականացումը։

 

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան

-   Հայաստանը կարո՞ղ է դառնալ Ձեր գաղափարների ռեալիզացման վայրերից մեկը։

-   Կարող է: Կամաց-կամաց փորձում ենք դա անել։ Շատ փոփոխություններ պետք է լինեն՝ թե՛ կրթության ոլորտում, թե՛ առողջապահության։ Մենք ստեղծել ենք հիմնադրամ՝ «ՖԱՍՏ» անունով, որի միջոցով գործակցում ենք տեղի նվիրյալ մասնագետների հետ՝ զարգացնելու, մասնավորապես, կենսատեխնոլոգիան։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում կապերը սփյուռքահայերի հետ կամրանան և համատեղ կկարողանանք իրականացնել միասնական երազանք՝ Հայաստանը դարձնել գիտական կենտրոն։

 

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան

-   Դուք խոսեցիք դեղերի ստեղծման Ձեր տեսլականի մասին, նշեցիք, թե ինչպես են դրանք հազարավոր կյանքեր փրկել, սակայն աշխարհում  մեծ թափ են ստացել հակագիտական և հակաբժշական շարժումները, մասնավորապես, խոսքը հակավակցինացիոն շարժման մասին է։

-   Ինչպես ցանկացած ոլորտում՝ բժշկության մեջ նույնպես` լավ է, երբ մարդիկ կասկածում, հարցեր են տալիս, քննում են, սակայն լավ է այնքան ժամանակ, քանի զերծ է հավատքից և հուզումներից։ Ես հավատացած եմ, որ պատվաստանյութերը մարդակյին բուժման ամենակարևոր միջոցներն են, իսկ հակավակցինացիոն շարժման պնդումներում ոչ մի փաստ և գիտական հիմք չկա։ Ես քաջալերում եմ հարցերը և կարծում եմ՝ ցանկացած գիտնական պետք է պատասխանի դրանց, պարզապես, հարցերը չպետք է հիմնված լինեն միայն հուզումների և հակագիտական փաստարկների վրա։

 

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան «Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան.

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան. «Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան.

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան. «Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան.

«Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան. «Հայաստանը՝ որպես կենսատեխնոլոգիայի ոլորտի հնարավոր կենտրոն». Նուբար Աֆեյան.

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ