Իրադարձություններ Հայաստանում
Հայ բժիշկների միջազգային V համագումարի շրջանակում` դասախոսություններ «Ճանաչողական խանգարումների իմունոլոգիան և գենետիկան» թեմայով. 5imca.am
Թեմայի շրջանակում դասախոսություններով հանդես եկան Ազգային հետազոտական կենտրոնի հոգեբուժության և նարկոլոգիայի Վ.Պ Սերբսկու անվան ինստիտուտների (ՌՖ ԱՆ), Մոսկվայի հոգեբանական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Խաչիկ Սայադյանը և Մոլեկուլային բժշկության ինստիտուտի (Հանտինգտոն Բիչ, ԱՍՆ) վիցե-պրեզիդենտ, Իմունոլոգիայի բաժնի վարիչ, Քաղցկեղի վակցինաների լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանյանը: Մեզ հնարավորություն ընձեռվեց զրուցել նրանց հետ ոլորտին վերաբերող մի քանի հրատապ հարցերի շուրջ:

Պրոֆեսոր Խաչիկ Սայադյան
Ճանաչողական (կոգնիտիվ) խանգարումներ ի հայտ են գալիս նյարդային համակարգի ծանր հիվանդությունների ժամանակ: Թեև դրանք դասվում են ամենաբարդ հիվանդությունների շարքին, այնուամենայնիվ, ներկայում ախտորոշումը բավականին դյուրին է: Հիվանդությունները, որոնց ուղեկցում են ճանաչողական խանգարումները, մարդկանց մոտ հասարակությանն ինտեգրվելու խնդիրներ են առաջացնում, ի հայտ է գալիս աուտիկ համախտանիշ: Այս հիվանդությունները ներկայում լայն տարածում ունեն ո՛չ միայն երիտասարդների, նաև` մեծահասակների մոտ, սակայն այլ դրսևորումներով՝ պարկինսոնիզմ, Ալցհեյմերի հիվանդություն և այլն:

Նախկինում կարծում էին, որ դրանք միայն կենտրոնական նյարդային համակարգի ծագմամբ հիվանդություններ են: Սակայն պարզվեց, որ այս հիվանդությունների ժամանակ դերակատարում ունեն միաժամանակ և՛ իմունային, և՛ կենտրոնական նյարդային համակարգը: Թվում էր, թե իմուն համակարգը չի կարող համակցվել կենտրոնական նյարդային համակարգի հետ` հաշվի առնելով հեմատոէնցեֆալիկ արգելապատը:
Վերջին տարիներին բացահայտվեց, որ փոքրիկ նեյրոմեդիատորներն ընդհանուր են երկու համակարգերի համար: Փաստորեն, կենտրոնական նյարդային համակարգն ապահովվում է մեր ճանաչողությունը ֆիզիկական մակարդակով, իսկ իմուն համակարգը՝ քիմիական, մոլեկուլյար: Ուստի իմուն համակարգի ախտահարման ժամանակ օգտագործվող դեղերն օգնում են նաև կենտրոնական նյարդային համակարգի խնդիրների դեպքում, և՝ հակառակը:
Պրոֆեսոր Միքայել Աղաջանյան
Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները պրակտիկորեն չունեն թիրախային ազդող դեղորայք: Դա հայտնի փաստ է: Բայց, քանի որ բժիշկները չեն կարող ոչինչ չնշանակել հիվանդին, նրանք գրում են ախտանշային ուղղվածության դեղեր, որոնք չեն լավացնում հիվանդի վիճակը: Ներկայում ընթանում են տարբեր հետազոտություններ, թե ինչպե՞ս և ի՞նչ եղանակով է հնարավոր լուծել ալցհեյմերյան խնդիրը: Մի տարբերակ է` աշխատել β-ամիլոիդ ախտաբանական մոլեկուլի ուղղությամբ: Մյուս տարբերակն է` ազդել իմուն համակարգի վրա, ինչը ներկայում ամենաակտուալն է:

Մենք առաջնահերթությունը տալիս ենք իմունաթերապիային: Մենք գտնում ենք, որ պետք է կիրառել ակտիվ վակցինա, բայց ոչ այն ժամանակ, երբ մարդն արդեն հիվանդ է, այլ` առողջ մարդկանց շրջանում, այսինքն` կանխարգելել հիվանդության զարգացումը:
Վակցինան պետք է ճնշի β-ամիլոիդի կուտակումն ուղեղում: Դա է մեր խնդիրը: Բայց դա անելու համար անհրաժեշտ է սկրինինգ իրականացնել, պետք է գտնել այնպիսի թեստեր, որոնք թույլ կտան նախքան հիվանդության զարգանալը գտնել այն մարդկանց, որոնք ունեն վակցինացիայի անհրաժեշտություն:
Դասախոսության շրջանակում քննարկեցինք այդ հարցերը. մշակել ախտորոշիչ թեստեր, որոնք ցույց կտան և՛ կենտրոնական նյարդային համակարգի, և՛ իմուն համակարգի վիճակը:
05.07.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
