Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքները. Մարինե Թանաշյան. 5imca.am

Գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքները. Մարինե Թանաշյան. 5imca.am

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Թանաշյանը Հայաստանում 5-րդ միջազգային բժշկական համագումարի ընթացում հանդես եկավ գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքների մասին զեկույցով: Նախանշելով ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները՝ Թանաշյանը նաև կարևորեց նման միջոցառումների անցկացումը:

«Այս միջոցառումը, նախևառաջ, պրակտիկ ուսուցման, փորձի փոխանակման հնարավորություն է: Բժիշկների ակտիվ մասնակցությունը ցույց է տալիս, որ մենք պատրաստակամ ենք մեր գիտական մոտեցումները տեղափոխել պրակտիկ դաշտ՝ կլինիկաներ, որպեսզի բժիշկներն առավել տեղեկացված լինեն նորագույն մեթոդների մասին»:

 

Գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքները. Մարինե Թանաշյան

Թանաշյանի խոսքով՝ համագումարն օգտակար է նաև գիտության, ինետգերացիայի և, վերջապես, պացիենտների համար:

«Ինքս տեսնում եմ Ռուսատանում և Հայաստանում աշխատող բժիշկների փորձի փոխանակման կարևորությունը և մեծ նշանակություն եմ տալիս դրան»:

Խոսելով զեկույցի թեմայի մասին՝պրոֆեսոր Թանաշյանն ընդգծում է. զեկույցում փորձել է ամբողջացնել գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից և առանցքային մեթոդները:

 

Գլխուղեղի անոթային ախտաբանության բուժման ժամանակակից սկզբունքները. Մարինե Թանաշյան

Թանաշյանն այս զեկույցի կարևոր հատվածներից մեկն է համարում նաև հիվանդության զարգացման սկզբնական փուլում ախտորոշումը և կանխարգելիչ միջոցառումների իրականցումը.

«Բուժումը պետք է անհատականացվի: Կաթվածի յուրաքանչյուր տեսակ ունի իր կլինիկական պատկերը, իսկ կանխարգելումը կարևոր է յուրաքանչյուր պացիենտի բուժման ռազմավարության մշակման համար»:
Պրոֆեսոր Թանաշյանը նշում է. նորարարական մոտեցումները հնարավորություն են տալիս նաև կանխել կաթվածի կրկնությունը:

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ