Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում. 5imca.am

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում. 5imca.am

Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի ընթացքում պլենար զեկույցերի առաջին օրը եզրափակող թեմաներից էր հոգեկան առողջությանը: Թեմայի քննարկման ժամանակ զեկուցումներով հանդես եկած մասնագետներին ուղղեցինք ոլորտին առնչվող արդիական և կարևոր հարցեր, ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

 

 

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

Մանկական հոգեբուժությանն առնչվող թեմայով զեկույց ներկայացրեց Սան Ֆրանցիսկոյում մանկական հոգեբույժությամբ զբաղվող Արամ Դանիելյանը: Հայաստանում աշխատող գործընկերների հետ բժիշկ Դանիելյանը կիսեց ամերիկյան փորձը՝ առաջ քաշելով ոլորտում կարևոր և արդիական հարցեր:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

«Իմ զեկույցը տագնապի խանգարումների մասին էր` հիմնականում երեխաների և պատանիների մոտ: Ներկայացված տվյալներն, իհարկե, վերաբերում էին  ԱՄՆ-ին, սակայն թեմայի հիմնական կարևորությունն այն էր, որ տագնապային խանգարումները երեխաների մոտ հաճախ չենք նկատում, նրանք շարունակում են լարված ապրել, իսկ դա ազդում է նրանց կյանքի որակի վրա»,-նշեց Դանիելյանը:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբույժ Խաչատուր Գասպարյանի զեկույցի թեման առնչվում էր Հայոց ցեղասպանության հոգեբանական տրավմայի երկարատև հետևանքներին: Գասպարյանի խոսքով՝ նոր սերունդը, որպես ցեղասպանության հետևանք, շարունակում է ստանալ տրավմաներ:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

«Երեք տարի տևած հետազոտության արդյունքները փաստում են, որ մի կողմից մենք փոխանցում ենք զոհի կարգավիճակ, մեղքի զգացում, փոխանցում ենք նաև նոր սերնդին այդ խնդիրը լուծելու պատգամ, և այդ տրավմայի պատճառով առաջանում է նաև հետտրավամային աճ»,- ասում է Գասպարյանը:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

Կարևոր է նոր սերնդին զերծ պահել երկրորդային տրավմաներից:

Այս թեման լայն և ընդգրկուն էր և նախատեսվածից ավելի երկար քննարկվեց, քանի որ մարդկանց հետաքրքրում էր:

Ամփոփելով խոսքը՝ Գասպարյանը նշում է, որ հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է, և ինչպես մտածում ենք սահմաների մասին, այնպես էլ պետք է մտածենք ազգի հոգեկան առողջության մասին:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

Համագումարի ընթացքում հոգեկան առողջության թեմայով զեկույց ներկայացրեց նաև բ.գ.թ., պրոֆեսոր, Մոսկվայի քաղաքային հոգեբանաէնդոկրինոլոգիական կենտրոնի տնօրեն Ստեփան Մաթևոսյանը:

«Տանգնապային խանգարումների ֆարմակոթերապիայի շտկումները» թեմայով զեկույցի ընթացքում պրոֆեսոր Մաթևոսյանը խոսեց պրակտիկայում հաճախ հանդիպող տագնապային խանգարումների մասին՝ առանձնացնելով պացիենտների այն խմբերը, որոնց հետ աշխատանքը կարող է լրացուցիչ բարդություններ առաջացնել:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

Պրոֆեսոր Մաթևոսյանը ևս կարևորեց համագումարի անցկացումն ու ընդգծեց. «Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր սեմինար է, և ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս տեսնել գործընկերներին` քննարկել առանցքային հարցեր, համագործակցության նոր ուղիներ որոնել: Իհարկե, մասնագիտական այս դիալոգները սեմինարից հետո կանգ չեն առնում, դրանք նոր դասախսությունների և սեմինարների առիթ են դառնում:

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

 

«Հոգեկան առողջությունը երկրի անվտանգության աստիճանի կարևոր է». քննարկում Հայ բժիշկների 5-րդ միջազգային համագումարի շրջանակում

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ