Իրադարձություններ Հայաստանում
Կաթվածի կանխարգելման առաջին քայլը չծխելն է. Վիգեն Բաբիկյանի հետ հարցազրույց` Հայաստանի V միջազգային բժշկական համագումարի շրջանակում. 5imca.am
Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարի բանախոսներից էր Բոստոնի բժշկական կենտրոնի կաթվածաբան Վիգեն Բաբիկյանը: Պրոֆեսոր Բաբիկյանը հայտնի է կաթվածի բնագավառում կատարած հետազոտություններով, աշխարհահռչակ պարբերականներում իր բազմաթիվ գիտական հրապարակումներով:
- Դուք համագումարի ընթացքում խոսել եք ուղեղի կաթվածի մասին: Որո՞նք են այս ոլորտում բուժման նորարարությունները և որքանո՞վ են դրանք Հայաստանում հասանելի:
- Կան դեղեր, որոնք օգնում են նվազեցնել կաթվածի հետևանքները, և արդյունքն առավել արդյունավետ է: Զարկերակային մուտքով հնարավոր է հասնել գլխուղեղի անհրաժեշտ անոթը և կազմալուծել մակարդուկը։ Դա վիրահատական միջամտություն է, որն ապահովում է լավագույն արդյունք, և միջամտություն ստացած անձանց կյանքի որակը բարելավվում է: Այսպիսով, հստակ երևում են առավելությունները։ Հայ բժիշկների հետ աշխատել ենք 10 տարի։ Հայաստանում այս միջամտությունը հասանելի է Էրեբունի բժշկական կենտրոնում և Առաջին համալսարանական հիվանդանոցում։ Մենք հակված ենք աշխատել հայաստանյան այլ հիվանդանոցների հետ նույնպես, որպեսզի ամենուր հնարավորություն ունենան նման եղանակով բուժում ստանալ։
- Որքանո՞վ են նպաստում նման միջոցառումների իրականացումն առողջապահության զարգացմանը։
- Մեր աշխատանքի մի մասը հասարակաությանը կրթելն է։ Նրանք պետք է իմանան, որ եթե կաթվածի կասկած ունեն, պետք է շտապ բժշկական օգնության դիմել։
Շատ կարևոր է հասարակության տեղեկացվածությունը։
Եկեք համեմատություն անցկացնենք. օրինակ՝ կրծքավանդակի ցավի դեպքում մարդիկ արդեն գիտեն, որ կարող են մահանալ, եթե շտապ օգնության չդիմեն և որ դա ինֆարկտի նշան է։ Համանման է կաթվածը. պետք է իմանալ, որ շտապ բուժօգնության չդիմելու դեպքում կաթվածը մահացու է։
- Որո՞նք են Ձեր բանախոսության այն հիմնական կետերը, որոնց մասին հասարակությունը պետք է իմանա:
- Կան մի քանի հանգամանքներ: Առաջինը կաթվածի կանխարգելումն է։ Կաթվածի կանխարգելման առաջին քայլը չծխելն է, բարձր զարկերակային ճնշումը հսկողության տակ պահելը և արյան մեջ գլյուկոզայի մակարդակի հսկողությունը՝ շաքարային դիաբետով հիվանդների մոտ։

Հաջորդը կաթվածի ախտանիշների ճանաչումն է հասարակության լայն շրջանակներում։ Մեծամասնությունը տեղյակ չէ, որ վերջույթներում առաջացած հանկարծակի թուլությունը, խոսքային խանգարումները կամ դեմքի թուլությունը (ծռվածությունը) կաթվածի հիմնական նշաններն են, որոնց ի հայտ գալու դեպքում, առանց մեկ վայրկյան կորցնելու, պետք է դիմել շտապ բուժօգնության։
Այսպիսով. առանձնացնում եմ երեք կետ.
- կաթվածի կանխարգելում,
- ախտանիշների ճանաչում
- շտապ բուժօգնության դիմում։
05.07.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
