Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկու հետ. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկու հետ. 5imca.am

-   Ռոբոտը բժշկության մեջ, հատկապես` ուրոլոգիայում, արդեն փորձարկված և արդյունավետ կիրառվող միջոց է: Ի՞նչ մոտեցում ունեք այդ նորարարությանը:

-   Ուրոլոգիան այն մասնագիտություններից է, որ շատ ակտիվ արձագանքում է բժշկության մեջ ներդրվող նոր տեխնիկային, բուժման նոր մեթոդներին և այլն:

Ելույթի ժամանակ խոսվեց այն մասին, որ նվազագույն ինվազիվ բուժումը բժշկության մեջ ներմուծել է ուրոլոգ:


Երբ  «Դա Վինչի» ընկերությունը ստեղծեց վիրաբուժության մեջ կիրառելի ռոբոտներ, դրանք շատ թանկարժեք էին, իսկ տեխնիկան չափազանց բարդ էր: Այն ոչ-ոք չէր ուզում օգտագործել: Մեծ ներդրումներ էին կատարվել, սակայն պահանջարկ չկար: Ընկերությունը գրեթե սնանկացման եզրին էր:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկու հետ

Բայց երբ ուրոլոգներին առաջարկեցին այն օգտագործել, իրավիճակը փոխվեց: Այն առաջարկվեց սպեցիֆիկ վիրահատության՝ շագանակագեղձի ռադիկալ վիրահատության համար, որը տեխնիկապես բավականին բարդ է, քանի որ շագանակագեղձը կոնքի հատակում է գտնվում, ինչին հասնելու համար պետք է մի քանի օրգաններից առաջ անցնել: Ռոբոտը կտրուկ փոխեց վիրահատության ընթացքը, դարձավ դյուրին:

Այդպիսով, ռոբոտային վիրաբուժությունն սկսեց առաջ ընթանալ, տարածվել, ընկերությունը նույնպես հարստացավ: «Դա Վինչի» ընկերության ակցիաները ներկայում ավելի բարձր են, քան ռուսական Գազպրոմինը:

Մեր երկրում ռոբոտի ներդրման բարդություններից է այն, որ ընկերությունը Հայաստանին իր ապրանքը չի վաճառում, թույլտվություն չի տվել: Ընկերությունը վաճառքն իրականացնում է որոշակի պայմաններով՝ պահանջվում է համապատասխան պետական աջակցություն, հիվանդների քանակ, որպեսզի ռոբոտն օգտագործվի և չմատնվի անգործության: Այդ պայմանները մենք դեռևս չենք կարող ապահովել:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Արթուր Գրաբսկու հետ

Պրոֆեսոր Մոսոյանի շնորհիվ մենք հասանք նրան, որ, չունենալով ռոբոտ, այնուամենայնիվ, կարողանում ենք Հայաստանի հիվանդներին ապահովել ռոբոտային վիրաբուժությամբ: Այստեղի պացիենտները հետազոտված մեկնում են Սանկտ-Պետերբուրգ՝ վիրահատվելու, ինչը հեշտանում երկքաղաքացիություն ունենալու դեպքում:


Ե՞րբ հնարավոր կլինի այն իրականացնել Հայաստանում:

Դա Վինչի» ընկերությունը պետք է վստահ լինի, որ ռոբոտը մոտավոր հաշվարկներով տարեկան գոնե 250 վիրահատություն պետք է իրականացնի, այլապես այն վնասով է աշխատելու:

Սակայն ռոբոտի ներդրումը կօգնի մեզ մոտ բժշկական տուրիզմի զարգացմանը, քանի որ մեր մասնագետների որակն այդ հարցում էլ արդեն բարձր է, և շատ երկրներից կարող են այստեղ գալ այդ վիրահատության համար, և հիվանդների պակաս մենք հաստատ չենք ունենա:

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ