Իրադարձություններ Հայաստանում
Նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես. նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների. 5imca.am
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում և բոլորդ միասին, շատ կարևոր ու արժեքավոր է: Ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ երկրում, ցանկությունները, նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես»,- ասել է նախագահը՝ նշելով, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է երկրի ու ժողովրդի ապագայի, ժառանգության ու արժեքների պահպանության տեսանկյունից:

Առողջությունը համարելով հաջողության հասնելու հիմնավոր նախապայմաններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայտնի բժիշկների ու բարձրակարգ մասնագետների համախմբումը, առողջապահության ոլորտին վերաբերող հրատապ հարցերի քննարկումն ու առաջարկների ներկայացումը նաև մեծ աջակցություն են առողջապահական ոլորտի պետական ծրագրերին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկություններ են ներկայացրել համագումարի մասին՝ նշելով, որ համագումարի հիմնական նպատակներից են ինչպես սփյուռքահայ հայտնի մասնագետների միջոցով ոլորտի նորություններին ու նորարարություններին ծանոթանալը, այնպես էլ դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունների քննարկումը, անձնական ու մասնագիտական կապերի հաստատումը և դրանք ի շահ Հայաստանի ծառայեցնելը:

Արտերկրի և Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պատմել են հայրենիքի հետ համագործակցության իրենց ծրագրերի մասին, գաղափարներ ու առաջարկություններ ներկայացրել:

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցում են բժիշկներ և առողջապահության մասնագետներ աշխարհի 22 երկրից: Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։
04.07.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





