Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն. 5imca.am

Հարցազրույց Միքայել Մոսոյանի հետ, Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգի Ալմազովի անվան ֆեդերալ հետազոտական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի, ռոբոտային վիրաբուժության կուրսի ղեկավար և Ալմազովի ֆեդերալ կենտրոնի ուրոլոգիայի և ռոբոտային վիրաբուժության բժշկական տնօրեն:

Թեման նոր է, որքանո՞վ է ինտեգրված մարդ-տեխնիկա փոխհարաբերությունը:

Այս ուղղվածությունը ո՛չ միայն հետաքրքիր է, ո՛չ միայն նոր է, այլև արդեն լրջորեն ներդրվում է բժշկության մեջ: Ավելի քան 5 միլիոն մարդ աշխարհում վիրահատվել է ռոբոտների կողմից, և ամեն տարի այդ թիվը մեկ միլիոնով ավելանում է:
43 հազարից ավելի բժիշկներ աշխարհում վերապատրաստվել են այս մասնագիտությամբ: Ռուսաստանում անցյալ տարի` 3 հազար, այս տարի պլանավորված է 4 հազար վիրահատություն: Եթե նախկինում ռոբոտ ունենալը համարվում էր ճոխություն, ապա այսօր այն չունենալը վատ է:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն.

Ձեր աշխատանքում ինչո՞վ է ավելի գերադասելի ռոբոտի օգնությունը:

Բժշկական ռոբոտները լինում են նեղ ուղղվածության և բազմակողմանի՝ ունիվերսալ համակարգեր: Այսօր խոսում ենք վիրաբուժական բազմակողմանի համակարգի մասին, որը կոչվում է Դա Վինչի և ներկայում աշխարհում սերտիֆիկացված միակ սիստեմն է, որն արդյունավետ է աշխատում:

Կան բազմաթիվ հետազոտություններ, հսկայական՝ 5 միլիոնանոց փորձ և այդ հետազոտությունների արժանահավատության մեծ թվով փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ռոբոտային վիրաբուժությունն արդեն կայացել է և ինչ-որ տեղ ունի իր առավելությունը:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն.

Օրինակ, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 10 տղամարդուց 2-ի մոտ շագանակագեղձի քաղցկեղ կա, և եթե նրանք վիրահատվեն ռոբոտային վիրահատությամբ, ապա կյանքի որակի և տվյալ մարդու պահպանման հավանականությունը բարձրանում է:

Այս միջոցառումներն առիթ են նորությունների հետ ծանոթանալու համար:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն.

Ե՞րբ  և ինչպես այդ նորությունները կերդրվեն մեզ մոտ:

Այսօրվա գիտաժողովում մենք ո՛չ միայն ցույց տվեցինք աշխարհում ռոբոտային վիրաբուժության երեկվա, այսօրվա և վաղվա օրը, այլ նաև, որն ամենակարևորն է, մենք արդեն հայաստանյան գործընկերների հետ արդեն վիրահատել ենք 75 հիվանդի: Այդ մարդիկ այստեղ հետազոտվում, մեկնում են Ռուսաստան, վիրահատվում են և վերադառնում: Մենք ունենք ընդհանուր տվյալների բազա: Եվ ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ դա բիզնես չէ, որովհետև աշխարհում ամենամատչելի գինն է: Իմ ղեկավարությունը, հաշվի առնելով իմ ներդրումն ու դերը այդ հիմնարկությունում, թույլ է տալիս, որ հայերենից ռուսերեն թարգմանված հետազոտություններով դիմած մարդիկ, այսինքն, իմ հայրենակիցները, նոր հետազոտություններ չկատարեն և ավելորդ ծախսեր չունենան:


Այստեղ էլ, պրոֆեսոր Արթուր Գրաբսկին, Ֆանարջյանը և մեր մյուս մասնագետները, որոնց հետ մենք համագործակցում ենք, արդեն պրակտիկորեն պատրաստ են Հայաստանում ևս ներդնել ռոբոտային վիրաբուժություն: Երբ այստեղ ձեռք բերվի ռոբոտ,  բժիշկները,  միանշանակ, կանցնեն այդ վիրաբուժության կիրառմանը: Դա շատ կարևոր է:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն.

Ռուսաստանում, այլ շրջաններում կան այնպիսի կենտրոններ, որտեղ ռոբոտը կա, բայց քանի որ բժիշկները, պացիենտները պատրաստ չեն, այն չի օգտագործվում և ավելի ուշ երբեմն այդ ծրագիրը փակվում է:

Բայց Հայաստանում, հաշվի առնելով հայերի յուրահատկությունները, բժիշկների բարձր մակարդակը, դեռ դրսից՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից կարող են բժիշկներ գալ այստեղ սովորելու: Ես չեմ չափազանցնում:

 

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում` ռոբոտային վիրաբուժություն.

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ