Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում. 5imca.am

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում. 5imca.am

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում՝ հուլիսի չորսի պլենար դասախոսությունների մեկնարկը տրվեց «Գլոբալ առողջություն» թեմայով: Թեմայի մասին զեկույց ներկայացրեց Ժնևի միջազգային հարաբերությունների և զարգացման ինստիտուտի գլոբալ առողջապահության կենտրոնի ավագ խորհրդատու, ՀՀ առողջապահության նախկին նախարար, պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը: Պրոֆեսորի հետ զրուցել ենք առողջապահության համաշխարհային խնդիրների և մարտահրավերների, ինչպես նաև այս գործընթացներում Հայաստանի մասնակցության մասին:

 

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

-   Պրոֆեսոր, ինչպես հասկանալ«Գլոբալ առողջապահություն» տերմինը և ինչ խնդիրներ ու մարտահրավերներ կան այսօր այս ոլորտում:

-   Գլոբալ առողջապահությունն իրականում տասնամյակների պատմություն ունի, պարզապես որպես դիսցիպլին սկսեց ձևավերվել վերջերս: Քսանմեկերորդ դարն է՛լ ավելի բարդացրեց գլոբալ առողջապահության ու միջազգային առողջապահության իրավիճակը. կան նոր դերակատարներ, նոր գործընթացներ և վերադարձող հիվանդություններ: Սրա հետ մեկտեղ, կան նաև սեկտորներ, որոնք նախկինում չէին մասնակցում առողջապահական հարցերին, հիմա սկսել են մասնակցել: Այս ամենը խճողված էր և կարիք կար համակարգելու, գուցե այդ պատճառով էլ սկսեց ձևավորվել գլոբալ առողջապահությունը՝ Global Healf: Ներկայում ամենամեծ խնդիրն է՝ ինչպես այն թարգմանել: Ի վերջո, այն գլոբալ առողջությո՞ւն է, թե՞` գլոբալ առողջապահություն: Երկուսն էլ կարելի է դիտարկել, սակայն, այնուամենայնիվ, համագումարի ընթացքում ասվածը պետք է ընկալել գլոբալ առողջապահության համատեքստում:

 

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

-   Ինչո՞վ է գլոբալ առողջապահությունը տարբերվում միջազգային առողջապահությունից:

-   Կարող է թվալ, թե նույնն են, սակայն միջազգային առողջապահությունը պատմականորեն ավելի հին դիսցիպլինա է, ավելի շատ վերաբերում է զարգացած երկների կողմից զարգացող երկրներին օժանդակություն ցույց տալու հարցերն: Ի տարբերություն դրա՝ գլոբալ առողջապահությունը վերաբերում է համընդհանուր խնդիրներին և ոչ թե երկկողմ, այլ` բազմակողմ համագործակցության կազմակերպմանը: Ես փորձեցի կանգ առնել նաև ներկայացվող թեմայի երեք կարևոր, հիմնական դրույթների վրա, որոնք դասագրքային չեն, բայց ձևավորման փուլում են: Մեկը գլոբալ առողջապահության կառավարումն է, մյուսը՝ գործիքակազմը, որն անհրժեշտ է այդ կառավարմանը մասնակցելու համար: Եվ երրորդը՝ գլոբալ առողջապահության դիվանագիտությունը, որը փոխլրացնում է մյուս երկուսին, նաև արդյունքն է մյուս երկուսի: Ես փորձեցի կանգ առնել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այսօր հայտարարած գլոբալ մարտահրավերներին, ԱՀԿ-ն այս տարի առանձնացրեց դրանից տասը կարևորագույնը: Ապա խոսեցինք միտումների մասին, որոնք ձևավերվում են այս ոլորտում. սա խրթին, բարդ, լայն, նոր թեմա է:

 

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

-   Արդյո՞ք գլոբալ առողջապահություն ասվածը մեծ երկրների «գործն» է,  որքանով է այն նաև վերաբերում Հայաստանին:

-   Ո՛չ, հենց իմաստը դա է, որ նաև փոքր երկրների գործն է, միջազգային առողջապահություն ասվածն էր իր մեջ ներառում օժանդակություն զարգացող երկրներին: Թվում է՝ բառախաղ է, բայց այդպես է: Գլոբալ առողջապահությունը տարբերվում է հենց դրանով. այն վերաբերում է բոլոր երկրներին, այսօր համընդհանուր խնդիրներ կան, որոնք չեն հարցնում սահմաններ, չեն հարցնում ապրելակերպ, երկրի զարգացման վիճակ, այդ խնդիրներն ընդհանուր են: Գլոբալ առողջապահությունը փորձում է կենտրոնանալ ոչ թե երկկողմ, այլ բազմակողմ հարաբերությունների վրա: Այս իմաստով գլոբալ առողջապահությունը երկրների մի խմբի հարցը չէ: Գլոբալ առողջապահության զարգացման խնդիրները վերաբերում են նաև Հայաստանին և Հայաստանն այս գործընթացների մասն է՝ առավել ևս նման դինամիկ զարգացման պայմաններում: Մենք շատ աչալուրջ պետք է լինենք, հիմա հարմար պահ է, աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. հիմա հարմար պահ

 

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

 

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

 

Աշխարհը բացվում է մեր առաջ, մենք՝ աշխարհի. պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը՝ Հայաստանի հինգերորդ միջազգային բժշկական համագումարում

 

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ