Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. 5imca.am

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը. 5imca.am

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում մեկնարկել է «Երեխաների և մեծահասակաների առողջություն: Արդի խնդիրներ» խորագրով Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը (Սատելիտ սիմպոզիում), որի կարգախոսն է «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»:

Համագումարին անդրադարձ է կատարվելու հանրային առողջության, բժշկական կրթության և առողջապահության քաղաքականության, առողջապահության թվայնացման, պրակտիկ առողջապահության,

 

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը
ֆարմակոլոգիաին և դեղագործությանը:
Համագումարին բացման խոսքով հանդես է եկել ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:

Նա իր ելույթում ասել է, որ արդեն ավանդական է դարձել մեկ հարկի տակ հավաքել աշխարհի տարբեր վայրերում ապրող ազգությամբ հայ բժիշկներին և քննարկել առողջապահության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

 

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը

Նախարարը մասնավորապես ավելացրել է.«Բարձր եմ գնահատում նման միջոցառման կազմակերպումն ու իրականացումը, քանի որ այն նոր շունչ է հաղորդում բժիշկների մասնագիտական գիտելիքների, նորարարության մեթոդների մոտցման և գործնական աշխատանքի մեջ, ինչպես նաև պայմաններ ստեղծում փորձի փոխանակման ու համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Որպես առողջապահության պատասխանատու իմ երախտիքի խոսքն եմ հղում համագումարի բոլոր կազմակերպիչներին, որոնց ջանքերի շնորհիվ միոջցառումը մեկնարկեց հենց Արցախից»:

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը
 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն ասել է, որ յուրաքանչյուր չորս տարին մեկ արտասհմանում և ՀՀ-ում տեղի են ունենում հայ բժիշկների միջազգային համագումարներ, որոնք հետապնդում են երեք հիմնական նպատակներ: Առաջինը՝ ծանոթանալ բժշկագիտության և տեխնիկայի վերջին նվաճումներին, երկրորդ՝ ստեղծել հնարավորություններ այդ բոլոր նվաճումները ներդնելու Արցախում և Հայաստանում, և երրորդ՝ եռակողմ հարաբերությունների զարգացումը:

 

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը
«Այս համագուրն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ սատելիտ սիմպոզիումներ են անցկացվում նաև մարզերում: Կազմակերպելով նման համագումար՝ մենք փորձում ենք սերտ համագործակցություն ստեղծել Արցախի, Հայաստանի և սփյուռքի բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչների հետ»,-ավելացրել է Ա. Չարչյանը:

Համագումարի կազմակերպիչ Արման Բաբլոյանի խոսքով՝ համագումարի ընթացքում արտասահմանից և Հայաստանից ժամանած հյուրերն իրենց փորձն են փոխանցելու տեղի մասնագետներին:

 

Ստեփանակերտում մեկնարկել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը
«Համագումարը հնարավորություն է տալու բժիշկներին, որպեսզի իրենք ստանան իրենց հուզող ցանկացած հարցի պատասխան»,-նշել է Ա. Բաբլոյանը՝ տեղեկացնելով, որ վաղը համագումարի աշխատանքները շարունակվելու են Երևանում:
Ամերիկայի հայ բժիշկների միության նախագահ Լարի Նաջարյանն էլ ասել է, որ իրենց կառույցը Նյու Յորքում տեղակայված մի քանի կազմակերպություններից մեկն է, որը նույնպես աշխարհի բոլոր հայերի համար փորձում է ապահովել շարունակական բարձր որակի բժշկական ծառայությունների տրամադրումը:
 
Համագումարին մասնակցում են Արցախի, Հայաստանի և Սփյուռքի մասնագիտական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բժիշկ-մասնագետներ։

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ