Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Կայացավ երիտասարդ գիտնականների դպրոց Ծաղկաձորում
Հունիսի 22-ին Ծաղկաձորում կայացավ երիտասարդ գիտնականների դպրոց՝ «Առողջ մարմին, հզոր երիտասարդություն, կայուն ապագա» թեմայով։ Սեմինարների ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդների համար շատ կարևոր և արդիական հարցերին։
ԳԱԱ էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը հանդես եկավ զեկույցով՝ «Սննդակարգ և առողջ երիտասարդություն», որն անցավ քննարկային մթնոլորտում։ Պիպոյանը շեշտեց բժիշկների դերի կարևորությունը առողջ սնուցման, առողջ ապրելակերպի քարոզման հարցում՝ որպես այդ արժեհամակարգի կրողներ։
ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դասախոս Արմեն Մկրտչյանը, հանդես գալով «Ի՞նչ են անում մեզ հետ տրանս ճարպերը, և ի՞նչ կարող ենք անել մենք դրանց հետ» զեկույցով, ուսանողներին և երիտասարդ գիտնականներին ներկայացրեց տրանս ճարպերի առաջացման պատմությունը, օգտագործումը սննդի մեջ, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, դրանցից խուսափելու տարբերակները։
Դեռահասների առողջության ծրագրի համակարգող Մարինա Մելքումովան ներկայացրեց դեռահասների առողջության հետ կապված մի շարք հարցեր՝ առողջ ապրելակերպ, միջավայր, հասարակական ու պետական ուշադրություն, հետազոտություններ՝ «Երիտասարդների առողջությունը՝ կայուն զարգացման նպատակների գրավական» զեկույցի շրջանակում։
ՀՀ ԱՆ խորհրդատու ուռուցքաբանության գծով, ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանի՝ «Դրվագ երիտասարդի կյանքից» զեկույցը հետաքրքիր էր ներկաների՝ հատկապես ուսանողների հանար։ Թամամյանի՝ բժշկագիտության և առողջապահության ոլորտում կայացած մասնագետի մասնագիտական փորձի ու առաջընթացի բանաձևի ներկայացումը միտված էր ուղղորդիչ դեր ունենալ այդ ուղին բռնած երիտասարդների համար։
ԵՊԲՀ գիտության վարչության աշխատակցուհի Տաթևիկ Խոդեդանյանի՝ «Ավելի հզոր երիտասարդություն» զեկույցը վերաբերում էր «այսօրվա» երիտասարդին՝ ներկայացնելով նրա ապրելակերպը, ցանկությունները, ձգտումները և թե ինչպես է պատկերացնում իր ապագան։ Մասնակիցները՝ որպես արդի երիտասարդներ, իրենց տեսակետները ներկայացրին՝ մասնակցելով խաղային քննարկմանը։
Իսկ ԵՊԲՀ գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանը պատրաստել էր «Սերունդների բախումը» արդիական թեմայով զեկույց, որում համեմատականներ անցկացվեցին Սովետական միության երիտասարդի և 21-րդ դարի երիտասարդի միջև՝ գնահատականները թողնելով մասնակիցներին։
Վերջում «Տեսություն ամեն ինչի մասին» զեկույցով ներկայացան մասնակից ուսանողները, ովքեր՝ որպես ներկայիս երիտասարդության մաս, ներկայացրին իրենց առօրյան, պատկերացումները։ Շեշտեցին կամավորական աշխատանքների մեջ ներգրավվածության կարևորությունը հասարակությանը ավելի մոտ գտնվելու և սոցիալական միջավայրում ընդգրկված լինելու գործում։
Ընդհանուր առմամբ զեկուցումներն անցան բուռն քննարկային և ակտիվ մթնոլորտում, ինչն էլ վկայում է երիտասարդ գիտնականների դպրոցի հաջող կայանալու մասին։
26.06.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ