Իրադարձություններ Հայաստանում
Ինչու են աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկները հավաքվելու Երևանում. 5imca.am
Հայաստանի մայրաքաղաքում նախատեսված համագումարի մուտքն ազատ է լինելու, և նախապես չգրանցված բժիշկները նույնպես կարող են մասնակցել դրան։ Աշխարհի ավելի քան 600 հայ բժիշկ` պրոֆեսորներ, ակադեմիկոսներ, հուլիսի 4-6-ը կլինեն Հայաստանում` Հայ բժիշկների միջազգային 5–րդ համագումարին մասնակցելու նպատակով։ Այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը։
Ջեք Գևորգյան. բժիշկը, որ օգնում էր չտառապել
Համագումարի բացումը տեղի կունենա հուլիսի 3–ին` «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ Հենց Չարչյանն էլ այս տարի կնախագահի համագումարը։
«Այս համագումարը, թերևս, ամենաբարձր հարթակն է, որտեղ ամբողջ աշխարհից ծագումով հայ բժիշկները հավաքվում ու ամփոփում են իրենց չորս տարվա աշխատանքները: Այս տարվա համագումարի կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։ Համագումարը շատ կարևոր է կապերի ստեղծման, փորձի փոխանակման առումով»,–ասաց պրոֆեսորը։
Նրա խոսքով` կարևոր է նաև այն հանգամանքը, որ համագումարի ժամանակ ներկայացվում են բոլոր նոր տեխնոլոգիաներն ու գիտական նոր նվաճումները, և հետագայում հնարավորություն է լինում դրանք ներդնել մեր առողջապահական ոլորտում։
Ըստ Չարչյանի` համագումարը մեկ այլ կարևոր նշանակություն էլ ունի` Արցախի հետ կապեր հաստատելն ու փորձի փոխանակումը։
«Համագումարին մասնակցելու համար արդեն իսկ մոտ 420 մասնակից է գրանցվել, որոնցից 160-ն արտասահմանից են՝ ընդհուպ մինչև Աֆրիկայից և Սինգապուրից: Ի դեպ, համագումարին մասնակցելն անդամավճարով է, սակայն, բացի գրանցված մասնակիցներից, այս տարի մեր հովանավորների շնորհիվ համագումարի մուտքն ազատ է լինելու, և նախապես չգրանցված բժիշկները նույնպես կարող են ներկա լինել»,–ասաց նա։
Ի դեպ, համագումարի շրջանակում Ռուսաստանից ազգությամբ 7 հայ, ՌԴ–ի ակադեմիայի իսկական անդամներ կժամանեն Հայաստան։ Համագումարի օրերին Երևանում, Գյումրիում, Արցախում սիմպոզիումներ ու սեմինարներ կանցկացվեն` մանկաբուժության, ռադիոլոգիայի, ծնկահոդային էնդոպրոթեզավորման և այլ թեմաներով։
26.06.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ