Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Մանկական գլաուկոմա. Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի  բացման օրվանից այստեղ գործում է մանկական գլաուկոմայի բուժման լայնածավալ ծառայություն, սակայն վերջին 15 տարիների ընթացքում այն ավելի զարգացել և կատարելագործվել է, ինչի շնորհիվ բնածին և մանկական տարիքի գլաուկոմայով երեխաները կարող են ստանալ ժամանակակից բուժում աշխարհում ընդունված  ամենաբարձր մակարդակի վրա:


Մանկական գլաուկոման կարող է լինել բուն բնածին, որը  ախտորոշվում է երեխայի մոտ ամնիջապես ծնվելիս մինչև 2 տարեկանը և բնածին, որը կարող է զարգանալ մինչև 14 տարեկանը՝ որպես առանձին հիվանդություն, կամ զուգորդել այլ ընդհանուր հիվանդություններին: Գլաուկոման ներգրավում է իր մեջ մի քանի խնդիր, որոնց հիմնական վտանգավոր հետևանքը տեսողական նյարդի թուլացումն ու մահացումն է:


Հիմնական դրդապատճառն այստեղ ներակնային ճնշման մակարդակն է, հիմնականում նրա բարձրացումը: Երեխայի աչքը չափից մեծանում է, սպիտապատյանի հատվածը փոքրանում, աչքը կարմրում է, փայլը կորչում է, արցունքահոսությունը և աչքը տրորելը խիստ շատանում: Այս ամենը հիմնականում նկատում են ծնողները և մանկաբույժները՝ թե՛ ծննդատանը, թե՛ արդեն տանը երեխային խնամելիս: Եվ, եթե, ժամանակին այս ախտորոշումը նշանակում էր անխուսափելի կուրություն, ապա այսօր բնածին գլաուկոման ենթարկվում է  լիարժեք բուժման և հսկողության:

 

Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում


Ամենակարևորը՝ ժամանակին զբաղվելն է և խիստ հսկողությունը: Հիվանդությունը կարող է զարգանալ թե՛  մեկ աչքում, թե՛ երկու աչքերում:

 

Բուժման հիմնական ուղղվածությունը ներակնային ճնշումն իջեցնելն է:


Դեղորայքային բուժում բուն բնածին գլաուկոմայի ժամանակ կատարվում է միայն վիրահատության նախապատրաստվելու համար, քանզի միակ լիարժեք և կիրառելի մեթոդն այսօր վիրահատությունն է:


Գլաուկոմայի բուժումը մանուկների և մեծահասակների մոտ տարբեր է: Լազերային միջամտությունը բնածին գլաուկոմաների համար էֆեկտիվ չի համարվում, դրա համար չի կատարվում:


Դրան հակառակ երեխաների մոտ կատարվող գոնիոտոմիա և տրաբեկուլոտոմիա վիրահատությունները չեն կատարվում մեծահասակների մոտ:


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ Մանկական և Գլաուկոմայի բաժանմունքների համատեղ ստեղծված ծառայության շնորհիվ կատարվում են բնածին գլաուկոմայի վիրաբուժական  միջամտությունները՝ գոնիոտոմիան, տրաբեկուլոտոմիան, սինուստրաբեկուլէկտոմիան և փականների իմպլանտացիան:

 

Գոնիոտոմիայի վիրահատությունը միայն Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Այսօր երեխաների ժամանակին դիմելու շնորհիվ արդյունքների դրական թիվը  կազմում է 88%:


2015թվ.-ին բնածին գլաուկոմայով կատարվել է 26 վիրահատություն , 2016թ. այդ թիվը մինչև հոկտեմբեր ամիսը կազմում է 25:


Բոլոր վիրահատությունները անցնում են անեսթեզիոլոգների հետ համատեղ և  նրանց հսկողության տակ, և ոչ մի վիրահատական բարդություն չի նկատվել:


Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ստեղծված են բոլոր պայմանները և ձեռք են բերվել բոլոր այն սարքավորումները, որոնք թույլ են տալիս համաշխարհային ամենաբարձր մակարդակի կատարել բնածին և մանակական գլաուկոմայով երեխաների վիրահատական բուժումը, և, որն ամենակարևորն է՝ հետվիրահատական լիարժեք հսկողությունը:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ