Իրադարձություններ Հայաստանում
Բժշկության եւ արվեստի տարբերության միաձուլումը
Մայիսի 30-31-ը Հանրապետական գիտաբժշկական գրադարանի այգին լցված էր բժիշկների կողմից արարված արվեստի շնչով: Այդ օրերին այգում միածուլվել էին բնության եւ մարդու ստեղծագործությունները: Ստեղծագործող բժիշկները գտել էին բժշկության եւ արվեստի որքան տարբեր, նույնքան մոտ սահմանները: Նրանց աշխատանքներում ընդգծված էր մարդկային ստեղծագործ մտքի անեզր վերելքը:
Հանրապետական գիտաբժշկական գրադարանի տնօրեն Աննա Շիրինյանն այս տարիների ընթացքում իր ղեկավարմամբ կոտրել է ձեւավորված կարծրատիպը, թե գրադարանը միայն պահոց է: Նա փոխել է ապագա գրադարանի գործունեության ժամանակակից ուղին:
«Արդեն երկու տարի է մեր գրադարանում գործում է «Բժիշկ-ստեղծագործողների ակումբ»-ը, որը միավորել է ստեղծագործող բժշկներին՝ նկարիչ, երաժիշտ, լուսանկարիչ, ասմունքող, գրող եւ այլն: Յուրաքանչյուր ամիս ստեղծագործող բժիշկներն ակումբում հանդիպում են՝ ներկայացնելով նոր ստեղծագործություններն ու կազմակերպում քննարկումներ, զրույցներ: Այսօր մեր ակումբի անդամների հերթական հանդիպման օրն էր եւ որոշեցինք հանդիպման ձեւաչափը փոխել ու ներկայացնել ստեղծագործական ցուցահանդեսով: Ցուցադրված են բժիշկ- նկարիչների աշխատանքները: Գրադարանի մուտքը բաց է, և մարդիկ կարող են այցելել ու ծանոթանալ ստեղծագործող բժիշկների աշատանքներին: Ինքնատիպ ցուցադրություն էր: Պատահական չէր ընտրված «Արվեստը բնության գրկում» խորագիրը եւ հենց բնության գրկում էլ ներկայացվեցին ստեղծագործող բժիշկների աշխատանքները: Ցանկալի է ավելի շատ երիտասարդ բժիշկ-ստեղծագործողների ներգրավել, շնորհալիները շատ են: Մեր այս քայլով փորձում ենք ցույց տալ, որ գրադարանը միայն պահոց չէ, այն նաեւ բժիշկների համար շփման վայր է՝ այս անգամ արվեստի միջոցով:
Արա Գեւորգյանը քառասուն տարվա պրակտիկ բժիշկ է, եւ այս տարիների ընթացքում գտել է ստեղծագործելու ու աշխատելու գաղտնիքները:
«Գրում եմ բանաստեղծություններ, հին աշխարհի ռազմական ոլորտի պատմության ուսումնասիրություններ ունեմ, համակարգային վերլուծաբան եմ: Ուսումնասիրել եմ նաեւ ժամանակակից տեխնիկայի ոլորտը: Որքան ուսումնասիրել եմ բժշկությունը, նույնքան՝ հին աշխարհի ռազմական ոլորտի պատմությունը: Ունեմ հեղինակած հինգ գիրք, որից չորսը հին աշխարհի ռազմական ոլորտի պատմությանն է վերաբերում, իսկ մեկը՝ մասնագիտական: Այս բոլոր գրքերը հրատարակված են հայերեն եւ նախատեսվում է հրատարակել նաեւ ռուսերեն: Բանաստեղծություններիս առաջին ընթերցողը կինս է եւ ընտանիքս: Ցանկություն ունեմ, որ բանստեղծություններս գրքի տեսքով ներկայացնեմ ընթերցողին»:
ԵՊԲՀ ուսանող, ապագա պլաստիկ վիրաբույժ Շանթ Կիրակոսյանի համար թե՛ բժշկությունը եւ թե՛ արվեստը հավասարապես անհրաժեշտություն են: Կարեւորում է կյանքում լավ հետք թողնելը: Ցանկությունն է արվեստում եւ բժշկության մեջ թողնել Շանթ Կարապետյան ստեղծագործողի եւ բժշկի հետքը:
Բժշկությունն ու արվեստը երբեմն խանգարում են միմյանց, բայց պետք է գտնեմ մի ելք, որ միմյանց լրացնեն: Մասնագիտական այնպիսի ճյուղ եմ ընտրել, որ արվեստն ու բժշկությունը լրացնեն իրար: Ինձ համար արվեստը ավելին է եւ դա է պատճառը, որ բժշկության այս ճյուղը ընտրելուց արվեստին մոտ ոլորտ ընտրեցի: Ինքնուս եմ նկարում: Մանկության տարիներից ստեղծագործում եմ: Հիմնական ստեղծագործական փուլը սկսվեց զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ 2015թ.-ից ի վեր: Ստեղծագործական դրսեւորումներիս տիրույթները տարբեր են ՝ լուցկու, ծխախոտի կամ դեղահաբի տուփ, կտավ, դեղահաբ եւ այլն: Դեղահաբերի վրա ունեմ տարբեր ստեղծագործություններ, օրինակ դեղահաբերից մեկի վրա նկարել եմ ԵՊԲՀ շենքը, մեկ ուրիշի վրա Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան» եւ այլն: Կյանքում կարեւոր է տարբերվել մյուսներից եւ լավ հետք թողնել:
Կլինիկական օրդինատոր, պլաստիկ վիրաբույժ Մհեր Սարգսյանը կարծում է, որ բժշկի եւ արվեստագետի ստեղծագործող մտքերն են պատճառը, որ այս երկու տարբեր ճյուղերի միջեւ կա ընդհանրություն:
«Ինքնուս եմ ստեղծագործում: Հիմնական ստեղծագործական թեման բնանկարն է: Ունեմ փայտե քանդակներ եւ փորագրություններ: Կարողանում եմ աշխատանքս համատեղել արվեստի հետ: Ժամանակը ճիշտ կառավարելու դեպքում երկու ոլորտներում էլ կարողանում եմ ինձ դրսեւորել: Ստեղծագործելիս հանգստություն ու խաղաղություն է փոխանցվում ինձ: Նկարում եմ, քանի որ պետք է նկարեմ, այլ կերպ չեմ կարող: Բժշկության եւ արվեստի մեջ ընդհանություններ կան, բժշկությունը նույնպես պահանջում է ունենալ ստեղծագործ միտք»:
03.06.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ









