Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Գենետիկայի նվաճումները» պատանեկան կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում
Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր «Հերացի» ավագ դպրոցի նախաձեռությամբ անցկացվեց «Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը։ Երևանի 6 տարբեր դպրոցների աշակերտները («Այբ» դպրոց, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոց, Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոց, ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց, Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, Ա. Շիրակացու ճեմարան) իրենց զեկույցներում անդրադարձան գենետիկայի ժամանակակից նվաճումներին, կիրառման ոլորտներին՝ ընդգծելով գենետիկայի կիրառման հնարավորությունները բժշկության մեջ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով աշակերտներին՝ բարձր գնահատեց ուսուցիչների կատարած աշխատանքը: «Հեռահաղորդակցման գործիքները հաշվի առնելով՝ դուք ունեք աննախադեպ հնարավորություններ: Այն թույլ է տալիս երիտասարդ տաիքում պրպտուն միտքն ու հավակնություններն այնպես ամփոփել, որ կարճ ժամանակում մեծ համբավ բերեք ոչ միայն ձեր դպրոցին, այլև հայրենիքին»,- նշեց ռեկտորը՝ իր համոզմունքը հայտնելով, որ հենց այս սերունդն է կարողանալու հաղթահարել քաղցկեղը, ինչպես նաև շրջադարձային փոփոխություններ բերելու կենսաբանության մեջ՝ զարգացնելով տրանսպլանտալոգիան:
«Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը նպատակ ունի նպաստել աշակերտների ուսումնահետազոտական, ստեղծագործական, վերլուծական մտքի ձևավորմանը, սերմանել հետաքրքրություն գիտության նկատմամբ, այդ թվում աջակցել աշակերտների նախաձեռնողական հմտությունների զարգացմանը:
Նշենք, որ մինչ կոնֆերանսի մեկնարկը «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ԵՊԲՀ նախասրահում, տարբեր տաղավարներում կոնֆերանսի հյուրերին ներկայացրին քիմիական հետաքրքրաշարժ փորձեր, ինչպես նաև իրենց կատարած հետազոտությունները՝ ցուցադրելով ստացած գիտելիքներն ու հմտությունները:
15.05.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ