Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մեկ շաբաթ՝ լի բազմաթիվ քննարկումներով, հանդիպումներով, սեմինարներով և այցերով

ԵՊԲՀ. Մեկ շաբաթ՝ լի բազմաթիվ քննարկումներով, հանդիպումներով, սեմինարներով և այցերով

Ավարտվեց Երիտասարդ հետազոտողների միության նախաձեռնությամբ կյանքի կոչված «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագիրը կրող միջոցառումների շարքը։

Ապրիլի 29-ին և 30-ին ԱՄՆ-ից ժամանած փորձագետներ Սյուզան Ջեյրանը և Դեյվիդ Եսայանը խոսեցին կլինիկական փորձարկումների փուլերի, նախագծման վիճակագրական նրբությունների, պատշաճ կլինիկական գործունեության վերաբերյալ, ներկայացրեցին, թե ինչպես համալսարանը կարող է դառնալ կինիկական հետազոտությունների կենտրոն: «Միջոցառման ամենակարևոր ձեռքբերումն այն էր, որ կարողացանք միավորել բժշկական ոլորտի տարբեր ներկայացուցիչների՝ բժիշկ, դեղագետ, էպիդեմիոլոգ, բուժքույր, կլինիկական օրդինատոր, ուսանող և նույնիսկ պացիենտ: Մեր հասարակությունում պիտի ձևավորենք նման մշակույթ և փորձենք այն ամրապնդել»,- նշեց Երիտասարդ հետազոտողների միության նախագահ, ԵՊԲՀ ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ Մարիամ Մովսիսյանը:

Մայիսի 2-ին համալսարանականները հնարավորություն ունեցան իրենց հետազոտական գաղափարներով կիսվել փորձագետների հետ և ստանալ նրանցից խորհուրդներ առավել ճիշտ և արդյունավետ հետազոտական նախագիծ իրականացնելու ուղղությամբ:

Մեր փորձագետներն այցելեցին համալսարանական հիվանդանոցներին պատկանող լաբորատորիաներ, հանդիպեցին Էթիկայի կոմիտեի անդամների հետ, առանձին քննարկում ունեցան գլխավոր հետազոտող հանդիսացած մեր ամբիոնականների հետ: Շաբաթն ամփոփվեց գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ հանդիպումով, որի ընթացքում հյուրերը կիսվեցին իրենց տպավորություններով և խորհուրդներով: Հանդիպումն ավարտվեց հետագա համագործակցության հեռանկարների և քայլերի քննարկմամբ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ