Իրադարձություններ Հայաստանում
Շաքարային դիաբետ + սրտանոթային խնդիրներ. ինչպես պայքարել hամակցված դեպքերում. med-practic.com
Շաքարային դիաբետն այսօր հիվանդությունների շարքում ոչ պասիվ դիրքերում է: Իսկ ինչպե՞ս է այն դրսեւորվում եւ ընթանում սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ:
Այս եւ մի շարք կարեւոր հարցերի շուրջ «Սալոն» ռեստորանում հրավիրված միջոցառումից հետո Med-Practic.com-ը զրուցեց էնդոկրինոլոգ, դոցենտ, «Էրեբունի» ԲԿ էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, Թերապևտների-ինտերնիստների հայկական ասոցիացիայի նախագահ, Շաքարախտի հայկական ասոցիացիայի ղեկավար Էլիզա Հայրապետյանի հետ:«Շաքարախը՝ հատկապես թիվ երկու տիպի, ռիսկի գործոն է սրտանոթային համակարգի հիվանդություններով տառապող պացիենտների համար, քանի որ 90-100% դեպքերում տվյալ տիպի շաքարախտով հիվանդներն ունենում են սրտանոթային բարդություններ: Դա կարող է արտահայտվել զարկերակային գերճնշման դրսևորմամբ, սրտի տարբեր ախտահարումներով, կամ իշեմիկ հիվանդության հետ համակցված եւ այլն: Գերակա են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերը»:
Խոսելով ավանդական բուժման մեթոդների մասին` Է. Հայրապետյանը նշեց. «Եթե սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրները բուժվեն ժամանակին և արդյունավետ, կկանխենք մահացությունների մոտավորապես 70%-ը: Փաստորեն, երբ հիվանդի մոտ հայտնաբերվում է տիպ երկու շաքարախտ, որոշ հետազոտություններից հետո պարզվում է, որ առկա են նաեւ սրտամկանի, սրտի անոթների ախտահարումներ, հաղորդականության, ռիթմի խանգարումներ և այլն: Պատճառը տիպ երկու շաքարախտի հետեւանքով նյութափոխանակության խանգարումն է ամբողջ օրգանիզմում, նաև` սրտում»:
Է. Հայրապետյանը, անդրադառնալով համակցված բուժման մեթոդներին ու առանձնահատկություններին, նշեց. «Երբ հիվանդի մոտ առկա է տիպ երկու շաքարախտ, հարկ է կարգավորել ո՛չ միայն սրտի հեմոդինամիկան, կորոնար անոթների վիճակը, լուսանցնքերի բավարար անցանելիությունը, այլև ապահովել սրտի էներգետիկ պաշարները: Սրտին պետք է էներգիա մատակարարել, նյութափոխանակությունը կարգավորել: Էներգիան ստեղծվում է գլյուկոզայի կամ ճարպերի յուրացումից, որի համար անհրաժեշտ է ինսուլին: Այստեղից բխում է, եթե տիպ երկու շաքարախտի ժամանակ ունենք ինսուլինի ազդեցության խանգարումներ, բնականաբար, առանց շաքարախտի բուժման` սրտի ախտահարումները բուժելն անիմաստ է: Որպեսզի անհրաժեշտ բոլոր դեղերն արդյունավետ լինեն, առաջին հերթին, սրտին հարկ է ապահովել էներգիայով: Սա նոր, համակցված բուժման մոտեցում է:
Պետք է նշեմ, որ ՀՀ-ում կիրառելի են բոլոր միջազգային ուղեցույցները, սակայն երբ առկա է տիպ երկու շաքարախտ` զոգորդված անոթային և սրտի ախտահարումներով, այս պարագայում ուղեցույց չկա: Վերջին միջազգային կոնֆերանսներում արդեն խոսվում է նման դեպքերում բուժման նոր սխեմաների և ուղեցույցների կիրառման մասին»:

«Հայաստանում Գրինդեքս» դեղագործական ընկերության ներկայացուցչության ավագ ներկայացուցիչ Սարմեն Վանեսյանը, խոսելով սեմինարում ներկայացվող դեղի մասին, ասաց. «Մեր ընկերությունն ունի գործարաններ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Սլովակիայում ու Ռուսաստանում: Հայաստանում գրանցված են հոգենյարդաբանական, սրտանոթային, աղեստամոքսային համակարգի ախտահարումների ժամանակ կիրառվող բազմաթիվ դեղեր, սակայն խոսել ենք երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման գործընթացում կիրառվող դեղի` Միլդրոնատի ազդեցության մասին: Այն բավականին ուսումնասիրված է, բժշկության մեջ կիրառվում է 1989 թվականից մինչ օրս: Միլդրոնատը բարձրացնում է ֆիզիկական ծանրաբեռնվածությունների հանդեպ կայունությունը: Եթե պացիենտն ունի սրտանոթային խնդիրներ, նյարդաբանական խնդիրներ, ապա բուժման գործընթացում ընդգրկվում է Միլդրոնատ, հատկապես, եթե առկա է նաև շաքարային դիաբետ հիվանդությունը»:
22.04.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ