Իրադարձություններ Հայաստանում
Մելանոման` արդիական խնդիր. մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում. nairimed.com
Երևանում, ապրիլի 11-12 -ին տեղի ունեցավ մելանոմային և մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչն էր Հայկական հակաքաղցկեղային լիգան: Ամեն տարի Հայկական հակաքաղցկեղային լիգան կազմակերպում է ուռուցքային հիվանդությունների խնդիրներին վերաբերող տարբեր ծավալների գիտաժողովներ, սեմինարներ` մասնագիտական տարբեր խմբերի համար: «Նաիրի» բժշկական կենտրոնը միջոցառումների կազմակերպման հիմնական գործընկերն է և մշտապես ցուցաբերում է աջակցություն:
Միջոցառումների նպատակն ուսանելն է, գիտելիքներով և փորձով կիսվելը, որպեսզի աշխարհում առկա տեղեկատվությունը հասանելի լինի մեր բժիշկներին, որպեսզի բուժական ու կանխարգելիչ խնդիրներին նրանց մոտեցումները լինեն արդիական: Հայաստանում շատ բժիշկներ հնարավորություն չունեն մասնակցելու միջազգային գիտաժողովներին, ուստի, միջազգային մասնագետներին հրավիրելով Հայաստան, հնարավոր է դառնում արտերկրի փորձն ու գիտելիքները մատուցել տեղում:

Միջոցառմանը հրավիրված էին տարբեր երկրներից (Ռուսաստանից, Վրաստանից և այլն) բարձրակարգ մասնագետներ:
Ներկայում մելանոման խնդիր է ամբողջ աշխարհում: Նրա տարածվածության տեմպերն արագ աճում են, և անհրաժեշտ է բուժման հարցերում հետ չմնալ: Հայաստանում նույնպես դա լուրջ խնդիր է. փաստացի տարեկան գրանցվում է 100-ից ավելի դեպք, ինչը մեր երկրի համար մեծ թիվ է: Մելանոմայի զարգացմանը նպաստում է արևային գոտում բնակվելը, ինչպիսին նաև մեր երկիրն է: Հյուսիսային երկրներում բնակվողների համար նպաստող գործոն է մաշկի գույնը:

Միջոցառման համակազմակերպիչ, գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ուռուցքաբան Արամ Բադալյանը մեզ հետ զրույցում ասաց. «Միջոցառման ընթացքում փորձեցինք ներկայացնել մելանոմայի և մաշկային այլ ուռուցքների դեմ պայքարի աշխարհում առկա բոլոր մոտեցումները՝ և՛ վիրաբուժական, և՛ դեղորայքային: Այդ հարցում մենք հետ ենք մնացել, ինչը վերաբերում է և՛ տեխնիկական զարգացումներին, և՛ դեղորայքի ներկրումներին, և՛ ախտորոշման մեջ նորագույն տեխնիկայի կիրառմանը: Պատճառը հասկանալի է. ժամանակակից տեխնիկան և դեղորայքը բավականին թանկարժեք է: Հուսանք, որ հետագայում այդ ամենը հասանելի կդառնա մեր հիվանդներին: Վիրաբուժական փորձի առումով Հայաստանի որոշ վիրաբույժներ ոչնչով չեն զիջում արտերկրի մասնագետներին, այդ առումով հավասար պայմաններում ենք:

Միջոցառմանը հրավիրված էր միկրովիրաբույժների թիմ, որոնք ներկայացրեցին մաշկային մեծ դեֆեկտների դեպքում բուժման մոտեցումները:
Մոսկվայից հրավիրված վիրաբույժները և քիմիաթերապևտներն անդրադարձան և՛ վիրաբուժական, և դեղորայքային բուժմանն առնչվող խնդիրներին, իսկ Վրաստանից հրավիրված գործընկերը ներկայացրեց ճառագայթային բուժման արդի մոտեցումները: Հայաստանը ներկայացնող մեր թիմի մասնագետները ներկայացրեցին վերջին 20 տարիների իրենց փորձը, ախորոշման ու վիրաբուժական նորագույն մոտեցումները:

Ս/թ աշնանը սպասվում է վահանաձև գեղձին նվիրված միջոցառում` վահանաձև գեղձի երկրորդ կովկասյան դպրոցը: Եվ, այսուհետև, փորձելու ենք պահպանել մշտական համագործակցություն, տարբեր ծրագրերի շրջանականերում անդրադառնալ տարբեր խնդիրների՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով, որոնք կլինեն շարունակական ու առավել ծավալային:

18.04.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ