Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանդիպումներ Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի առաքելությունների ներկայացուցիչների հետ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի առաքելության ներկայացուցիչներին, Ռոզել Լավադոյի գլխավորությամբ:
Հյուրերը ներկայացրել են այցի նպատակը և Առողջապահության բարեփոխումների աջակցման ծրագրի շրջանակներում ներկայացրել Հայաստանի առողջապահության ֆինանսավորման բարելավմանն ուղղված իրենց առաջարկները:
Արսեն Թորոսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկելու հետագա անելիքները, առանձնացնել ոլորտի խնդիրները, որոնք առաջնահերթ պետք է իրականացվեն Հայաստանում:
Ասիական զանգացման բանկի առաքելության անդամների հետ քննարկվել են համապարփակ բժշկական ապահովագրության հայեցակարգի մշակման, բժշկական ծառայությունների որակի, ինչպես նաև առողջապահության ֆինանսավորմանն առնչվող հարցեր:
Առողջապահության նախարարը հանդիպել է նաև Հայաստանում առաքելության այցի շրջանակներում Համաշխարհային բանկի առողջապահական թիմի ներկայացուցիչներին՝ թիմի ղեկավար Ադաննա Ճուկվումայի գլխավորությամբ։
Կողմերը քննարկել են «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքները, մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի կառուցման ընթացքը, ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների շարունակականության ապահովումը, ինչպես նաև ծրագրի ազդեցության գնահատման իրականացման վերաբերյալ հարցեր։ Միաժամանակ քննարկվել է նաև առողջապահական ծառայությունների ռազմավարական գնումների հզորացման հնարավոր տեխնիկական աջակցության տրամադրումը։
Նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ ուրվագծված ծրագրերը ևս արդյունավետ կիրականացվեն:
02.04.2019 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ