Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հակաուռուցքային որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

ՀՀ ԱՆ. Հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցվել են

Առողջապահության նախարարության և Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության երկարատև բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել ընկերության արտադրած և դեղագործական կազմակերպությունների կողմից Հայաստան ներմուծված հակաուռուցքային  որոշ դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնել:
 
Շվեյցարական «ՀոֆՖման Լյա Ռոշե» ընկերության կողմից մշակվել է «Հիվանդների աջակցություն»  ծրագիրը, որի նպատակն է օգնել կրծքագեղձի, արգանդի պարանոցի, ձվարանների, կոլոռեկտալ, երիկամաբջջային, թոքերի  և գլխուղերի քաղցկեղ ունեցող հիվանդներին` ավելի հասանելի դարձնելով թիրախային բուժումը հերսեպտին և ավաստին դեղերով:
 
Ստորև ներկայացվում է նշված դեղերի շուկայական գները (ՀՀ դրամով)`
 

  • Հերսեպտին 440մգ. նախկին գին`  590 000, նոր գին`  530 000
  • Ավաստին 100մգ.  նախկին գին` 152 000,  նոր գին` 105 000
  • Ավաստին 400մգ.  նախկին գին` 598 500,  նոր  գին` 410 000:

 
Նշենք, որ «ՀոֆՖման Լյա Ռոշե»  դեղագործական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են դեղերի դեղատնային վաճառքի գները նվազեցնելու համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ