Իրադարձություններ Հայաստանում
«Շաքարախտային նեյրոպաթիա» թեմայով դասախոսություն Երևանում
Շաքարախտային նեյրոպաթիան շաքարային դիաբետի բարդություններից է, որը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ`կապված մարմնի որ մասը կամ որ օրգանն է ախտահարված: Այդ մասին մենք զրուցեցինք Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլզա Հայրապետյանի հետ:
«Սկզբնական շրջանում դիաբետիկ նեյրոպաթիան ունի համր ընթացք։ Այն որևէ կերպ չի անհանգստացնում հիվանդին։ Ցավոք, հիվանդը բավականին ուշ է իմանում հիվանդության առկայության մասին, երբ նյարդերը ավելի խորն են ախտահարված»։
Ի դեպ, պետք է նշել, որ երբ ախտորոշվորմ է տիպ 2 շաքարախտը, արդեն առկա է լինում նյարդերի ախտահարումը, իսկ դա նշանակում է, որ, նույնիսկ, մինչ շաքարախտը, երբ խանգարված է ածխաջրատային փոխանակությունը, այսինքն օրգանիզմում գլյուկոզայի յուրացումը, ապա, արդեն սկսվում է նյարդային համակարգի վնասումը: Եթե դրան էլ ավելացնենք այն, որ տիպ 2 շաքարախտի սկիզբը պարզ չէ և այն ախտորոշվում է շատ ավելի ուշ, քան սկսված է եղել, ապա ներվաթելերի ախտահարումը լինում է անխուսափելի:
Զրուցակցի փոխանցմամբ՝ դիաբետիկ նեյրոպաթիայի ժամանակ հիվանդը զգում է թմրածություն, ծակծկոցներ, այրող բնույթի ցավ՝ վերին և ստորին վերջույթներում և ո՛չ միայն։
«Այն կարող է սրտի գործունեության խանգարումներ առաջացնել, վնասել աղիների ֆունկցիան՝ դառնալով փորկապության կամ փորլուծության պատճառ, միզարձակման, սեռական ֆունկցիաների խանգարումներ առաջացնել` համապատասխան օրգանների նյարդաթելերի ախտահարման հետևանքով: Շաքարախտային բարդությունների ժամանակ ցավային ախտանիշը բնորոշ է միայն նեյրոպաթիային, բոլոր այլ դեպքերում, ցավոք, որևէ դրսևորում չունի, մինչդեռ ախտահարումը խորանում է և կաող է հանգեցնել որևէ օրգանի լուրջ վնասման:
Է․Հայրապետյանի խոսքով՝ կանխարգելելու բարդությունների զարգացումը կամ դանդաղեցնելու դրանց ընթացքը, անհրաժեշտ է, առաջին հեթին, կարգավորել արյան գլյուկոզայի մակարդակը, բացի այդ, գոյություն ունи դեղորայք, որը կարող են թեթևացնել հիվանդի վիճակը, երկարաձգել ախտահարման գործընթացը. «Այդ դեղերը նշանակում է բուժող բժիշկը, ում մոտ հիվանդը գտնվում է հսկողության տակ»։
Հայաստան է հրավիրվել Դիաբետի հետազոտման եվրոպական ասոցիացիայի (EASD) հետբուհական կրթության հանձնաժողովի նախկին նախագահ, պրոֆեսոր Լեշեկ Չուպրինյակին` Լեհաստանից, ով դասախոսության ժամանակ ներկայացրեց շաքարախտային նեյրոպաթիայի արդի խնդիրները, հիվանդության ախտորոշման և բուժման նոր մոտեցումները։
Պրոֆեսոր Լեշեկ Չուպրինյակը մեզ հետ զրույցում ասաց, որ սա իր երկրորդ այցն է Հայաստան։ Կարևորելով հանդիպումը հայ բժիշկների հետ, նա անդրադարձավ զեկույցի թեմային։
«Դիաբետիկ նեյրոպաթիայի առաջացման պատճառն արյան մեջ գլյուկոզայի քանակի որոշակի մակարդակի բարձրացումն է, որը բերում է համապատասխան բարդությունների։ Տվյալ հիվանդության ժամանակ ախտահարվում է նյարդային համակարգը՝ բերելով որոշակի գանգատների՝ ցավերի, թմրածության և այրոցի զգացման վերին և ստորին վերջույթներում, որոնք հակում ունեն գիշերային ժամերին առավել արտահայտված ու անհանգստացնող լինել։ Բարձիթողի վիճակը կարող է բերել վերքերի, խոցերի առաջացման, որն իր հերթին բարդանալով երկրորդական վարակով` կարող է հանգեցնել վերջույթի կորստի՝ ամպուտացիայի:
Մարդու մոտ դիաբետիկ նեյրոպաթիայի շրջանակում կարող են ախտահարվել նաև դեպի սիրտ տանող նյարդերը, ինչի արդյունքում պացիենտը կարող է գանգատվել հաճախասրտությունից, սրտխփոցներից, ճնշման իջեցումից և այլն։ Դիաբետի ժամանակ կարող է նաև առաջանալ աղեստամոքսային նյարդերի ախտահարում ՝ համապատասխան ախտանիշներով»։
Խոսելով դիաբետիկ նեյրոպաթիա հիվանդության առաջացման պատճառների մասին, մասնագետը նշեց, որ ցանկացած գործոն՝ լարված իրավիճակ, սննդակարգի չարաշահում, որն ազդում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացման վրա, նպաստում է բարդությունների զարգացմանը։ Նա նաև նշեց, որ, նույնիսկ, դեպրեսիվ ֆոնը կարող է նպաստել նեյրոպաթիայի զարգացմանը, քանի որ նման հիվանդները հակված չեն կանոնավոր ընդունել անհրաժեշտ դեղորայքը, հետևել սննդակարգին և այլն:
Մասնագետը նաև ընդգծեց, որ դիաբետիկ նեյրոպաթիան բացառման եղանակով ախտորոշում է, քանի որ գոյություն ունեն նեյրոպաթիայի զանազան այլ պատճառներ: «Նեյրոպաթիան կարող է զարգանալ նաև ալկոհոլի չարաշահման պատճառով, և այստեղ պետք է ախտորոշելիս հստակ տարբերել ծագումը։
Նեյրոպաթիա կարող է առաջանալ նաև վիտամին-դեֆիցիտային վիճակների ժամանակ, օրինակ, ստամոքսի վիրահատությունից հետո։ Խոսքը ստամոքսի փոքրացման մասին է, երբ վիրահատությունից հետո մարդու օրգանիզմում հաճախ զարգանում է B խմբի վիտամինների անբավարություն»։
Անդրադառնալով դիաբետիկ նեյրոպաթիայի կանխարգելման միջոցներին, Լ․ Չուպրինյակն ասաց. «Իրականում ախտորոշումը բավականին պարզ է և ծախսատար չէ։ Պարզապես, բժիշկը պետք է աչալուրջ լինի, ուշադրություն դարձնի ո՛չ միայն գլյուկոզայի քանակին, այլ նաև պացիենտի գանգատներին, և յուրաքանչյուր այցի ժամանակ ստուգի վերջույթներում զգացողությունը: Ցավոք, դրանք երբեմն բժշկի կողմից անտեսվում են։
Շաքարային դիաբետով տառապող անհատը պետք է կանոնավոր (ցանկալի է յուրաքանչյուր օր) ստուգի գլյուկոզայի քանակը, վերջույթներում թմրածության առկայությունը ու ժամանակին դիմի մասնագետի օգնությանը, ինչպես նաև խուսափի զանազան գործոններից, որոնք կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ։ Պետք է վարի առողջ ապրելակերպ։
Դիաբետով տառապող մարդկանց մոտ կա մաշկի չորանալու հակվածություն։ Խորհուրդ է տրվում կանոնավոր օգտագործել համապատասխան քսուկներ՝ մաշկի փափկությունն ու խոնավությունն ապահովելու համար»։
Մեր հարցին, արդյո՞ք շաքարային դիաբետը հիվանդություն է, թե` ապրելակերպ, Չուպրինյակը պատասխանեց, որ թեև այն, միանշանակ, հիվանդություն է, այնուամենայնիվ, նման հիվանդները պետք է որևէ կերպ չսահմանափակեն իրենց ժամանցները կամ սոցիալական ակտիվությունը, պարզապես ապրեն լիարժեք և առողջ ապրելակերպով` չմոռանալով հետևել բժշկի խորհուրդներին:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...
Շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու մեր առաքելությանը համահունչ, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) աջակցությամբ և խրախուսմամբ՝ Մասնագիտական զարգացման...
2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...
Հարգելի գործընկերներ
Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Կանխարգելիչ բժշկություն» միջազգային մասնակցությամբ...
ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․
Սիրելի բժիշկներ, բուժքույրեր, դեղագետներ
Հարվարդ և Ստենֆորդ համալսարանների կատարած հետազոտության համաձայն...
Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...
Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...
Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում՝ ապրիլի 25-ին, կայացավ Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական...
Ապրիլի 25-ին կկայանա Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը (հանդիպում-քննարկում)...
ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...
2024թ. ապրիլի 22-ից մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- Հղիություն. 6-րդ ամիս
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Հղիություն. 1-ին ամիս
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն