Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Իրադարձություններ Հայաստանում

Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց

Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի եւ Alpen Pharma Group-ի կողմից կազմակերպված ուսուցողական դասընթաց, որի քննարկման թեմաներն էին «Օպտիմալ դոզավորված մագնեզիումի դերը էնդոկրինոլոգի պրակտիկայում», եւ «Ցիստիտը, որպես շաքարային դիաբետի ուղեկցող վիճակ եւ նրա վարումը»:


Med-Practic.com-ը ներկայացված թեմաների շրջանակներում զրուցեց զեկուցող, Երեւան քաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ, Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի հետ:


Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց–   Խոսենք Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի իրականացրած աշխատանքի և սպասվելիք ծրագրերի մասին:


–   Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան ստեղծվել է 1996 թվականին, իսկ 2011թվականից Շաքարախտի միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ է: Մասնակցում ենք ֆեդերացիայի կազմակերպած բոլոր սեմինարներին, նրա գլխավոր անսամբլեայում ներկայացնում ենք Հայաստանը, որն իրականացվում է տարին երկու անգամ: Հանդիպման շրջանակներում քննարկվում են խնդրահարույց թեմաներ: Մեր թիմը մասնակցում է նաև Եվրոպական ասոցիացիաների տարեկան ժողովին, կոնֆերանսներին, որտեղ քննարկվում են հիվանդությանը վերաբերող գիտական եւ պրակտիկ հարցեր: Հավելեմ, որ ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր թիմը հրավիրվել է Տաշքենդ, որտեղ կայանալու է Արեւելյան Եվրոպայի երկրների շաքարախտի ասոցիացիաների սամիտը:


Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան նույնպես տարվա ընթացքում կազմակերպում է բազմաթիվ կոնֆերանսներ, որոնց շրջանակում քննարկվում են ախտորոշման, բուժման, նոր դեղերի կիրառման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ուղեցույցներում տեղի ունեցած փոփոխությունները:


Հայաստանում անցկացվող կոնֆերանսները և միջոցառումները այս տարվա համար արդեն իսկ պլանավորված են. տարեկան չորս անգամ Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիան կանի մեծ հանդիպում: Մենք մեր թիմով կայցելենք խոշոր արտադրական հիմնարկություններ, որտեղ կկազմակերպենք լեկցիաներ, մարդկանց կուսուցանենք շաքարախտը, ինճպես զերծ մնալ դրանից, կսովորեցնենք առողջ ապրելակերպը, եւ, որ ամենակարեւորն է, որոշել ենք պատահականության սկզբունքով 50 անձ հետազոտել՝ պարզելու, նրանցից քանիսի մոտ կհայտնաբերվի շաքարախտ, որոնք չգիտեն այդ մասին: Ժամանակի ընթացքում այդ այցերն առավել հաճախակի կդարձնենք:

 

Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց

Մեր ձեռքբերումների շարքում է Շաքարային դիաբետի հայկական ասոցիացիայի կայքի ծրագրային ապահովման աշխատանքների մեկնարկը: Կայքը մեր գործունեությունը կդարձնի առավել հանրահայտ: Այնտեղ տեղ կգտնի պացիենտների համար ցանկացած տեղեկատվություն  հիվանդության մասին, կգործի խորհրդատվության էջ, այսինքն, մարդիկ իրենց հուզող հարցով կդիմեն ու կստանան մասնագետի պատասխանը: Նորությունների մասին իրազեկումը և խոխադարձ կապը կնպաստի մարդկանց զգոնության բարձրացմանը դարի այս արհավիքի`շաքարախտի հանդեպ:

 

–   Այսօրվա թեման, նվիրված է մագնեզիումի օպտիմալ դոզավորմանը, ինչո՞վ է հրատապ, ի՞նչ խնդիրներ քննարկվեցին:


–   Մագնեզիումի օպտիմալ դոզավորման հարցը շատ կարեւոր է, քանի որ այն հսկայական դեր ունի ածխաջրակների փոխանակության մեջ: Որոշեցինք այս թեման արծարծել, որովհետեւ մենք, սովորաբար, միկրոէլեմենտների եւ վիտամինների դերակատարմանն օրգանիզմում թերահավատ ենք վերաբերվում, այն դեպքում, երբ պացիենտի մոտ խնդիրը կարող է հենց դրանց պակասի մեջ լինել,որը ապահովելու դեպքում կհնարավու կլինի կարգավորել արյան գլյուկոան`առանց շաքարն իջեցնող դեղամիջոցի հավելյալ քանակի:

 

Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց


Մագնեզիումը մեծ դեր ունի գլյուկոզայի յուրացման, սրտամկանի, ուղեղի նորմալ աշխատանքի, նյարդաթելերի սինխրոն աշխատանքի, աղիների աշխատանքի մեջ,նպաստում է լեղու արտահոսքի լավացմանը` դրանով կարգավորելով նաև խոլեսթերինի քանակը:  


Շատ կարևոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, մենք պետք է օգտագործենք այնպիսի սնունդ, որի մեջ մագնեզիումի պարունակությունը օրգանիզմի համար բավարար լինի, օրինակ՝ միս,  կաթնամթերք, ձու, ընկույզ, չոր մրգեր, արեւածաղկի սերմեր, սամիթ, մաղադանոս, սպանախ, լոբի, ոլոռ, ոսպ, սիսեռ, վարսակ և այլն: Տիպ 2 շաքարախտ ունենալու դեպքում սակայն, ցանկալի չէ, որ օգտագործեն ընկույզ կամ ձավարեղեն, քանի որ դրանց կալորականությունը բարձր է: Մագնեզիումի պակասը կարելի է համալրել նաեւ Բիոլեկտրա,Մագնեզիում B6, Մագնիտաբ, Մագնեռոտ եւ այլ դեղերի կիրառմամբ` միայն բժշկի նշանակմամբ:

 

  Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց

 

–   Երկրորդ թեման վերաբերում է ցիստիտին, ի՞նչ կապ կա ցիստիտի և շաքարային դիաբետի միջև:


–   Տիպ 2 շաքարախտի ժամանակ ցիստիտները (միզուկի բորբոքում) հաճախ են հանդիպում: Պատճառն այն է, որ շաքարախտի ժամանակ մեզում առկա շաքարը սնունդ է միզասեռական շրջանում գտնվող միկրոբների և սնկերի համար, որոնք կարող են բազմանալ և ցիստիտի պատճառ դառնալ: Այս պարագայում ցիստիտի բուժումը բարդանում է. առաջին հերթին պետք է պակասեցնել գլյուկոզայի քանակը մեզում, հետո միայն պայքարել ցիստիտի դեմ` օգտագործելով հակաբորբոքային դեղամիջոցներ:

 

Էնդոկրինոլոգիայի հրատապ հարցերին վերաբերող դասընթաց
Alpen Pharma Group դեղագործական ընկերության տնօրեն Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց Հայաստանում իրենց գործունեության մասին:


Alpen Pharma Group-ը դեղագործական ընկերության ներկայացուցչությունը Հայաստանում հիմնվել է 2012 թվականին, որը մեր երկրում ներկայացնում է  վեց արտադրողների. Engelhard Arzneimittel GmbH, DHU Arzneimittel GmbH  (Գերմանական Հոմեոպաթիկ ընկերություն ), Dr. Gustav Klein GmbH & Co.KG, Dr. Willmar Schwabe GmbH & Co. KG , Hermes GmbH & Co. KG, BIOMED-LUBLIN :  

 
Ընկերությունը զբաղվում է դեղերի գրանցմամբ եւ մարքետինգով: Այն դեղամիջոցները, որոնք մենք ներկայացնում ենք, բոլորը բուսական ծագման են եւ անվնաս: Դա մեր ընկերության առաձնահատկությունն է, և բժիշկների համար շատ ընդունելի է, քանի որ ժամանակն ապացուցել է արդյունավետությունը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար
ԵՊԲՀ. Ռումինիայում կկայանա iCREATE ամառային դպրոցը` նախատեսված հանրային առողջության ոլորտի համար

Հարգելի ուսանողներ,

2024 թվականի հունիսի 17-22-ը Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքի համալսարանի...

ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար
ՀՀ ԱՆ. Մրցույթ` առողջապահության նախարարության կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամների ընտրության համար

Առողջապահության նախարարությունը հայտարարում է մրցույթ կլինիկական փորձարկումների էթիկայի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար...

2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց
2023 թվականից կրկնողաբար, «Հիպերտենզիվ խանգարումներով հղիների վարման ու ծննդալուծման ժամանակակից հայեցակետերը» թեմայով դասընթաց

2023 թվականից կրկնողաբար Երևանում (ԵՊԲՀ «Մանկաբարձության և գինեկոլոգիա»-ի թիվ 1 ամբիոն) տեղի կունենա «Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան»-ի կողմից կազմակերպվող...

Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Մայիսի 6-ից, 2024թ․, «Աուտոիմուն հիվանդությունները ընդհանուր բժշկական պրակտիկայում» թեմայով երկշաբաթյա դասընթաց

ՀՀ առողջապահության նախարարի «20» ապրիլ 2022թ․ NO1643-Ա հրամանով հաստատված (28 կրեդիտ)՝ Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից կազմակերպվող․․․

ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում
ՀՀ ԱՆ. Էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցում

Անհաս նորածինների բժշկական սպասարկումը և դեղապահովումն իրականացնելու համար առողջապահության նախարարությունն առաջին անգամ ձեռք է բերել...

ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն
ՀՀ ԱՆ. Կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտություն

Գյումրու, Ախուրյանի և Ամասիայի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի ԱՆՎՃԱՐ սքրինինգային հետազոտություն անցնել շարժական մամոգրաֆի միջոցով...

ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակներ ավագ սերնդի համար

Վերսկսում ենք ավագ սերնդի համար ֆիզիկական ակտիվության խմբակները` Երևանի տարբեր վարչական շրջաններում...

16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am
16, 23, 30 ապրիլի․ 2024թ․, սՍեմինարների շարք «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ

Տեղեկացնում ենք, որ ՄՄԱՊԳՀԿ-ն կազմակերպում է  շարունակական սեմինարների շարք...

ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am
ԴՆԹ-ի օրերը Հայաստանում. cmg.am

Ապրիլի 25-ին կկայանա  Բժշկական գենետիկայի և Հազվադեպ հիվանդությունների հայկական ասոցիացիաների 1-ին գիտաժողովը  (հանդիպում-քննարկում)...

Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am
Աշխատանքի հայտարարություն. morevmankan.am

ՄՄԱՊԳՀԿ-ը աշխատանքի է հրավիրում մայրապետերի (սանիտար)՝ մրցունակ աշխատավարձով։
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար...

Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց
Ապրիլի 22-ից, 2024 թ․, «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով երկշաբաթյա դասընթաց

2024թ. ապրիլի 22-ից  մայիսի 3-ը ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի կողմից անցկացվելու է  «Դիետոլոգիայի և նուտրիցիոլոգիայի արդի խնդիրներ» թեմայով դասընթաց...

Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը
Ապրիլի 13-ին, 2024թ․, ԵՊԲՀ. Բժշկական բուհում կանցկացվի «Երևանյան VI դերմատոսկոպիական ընթերցումներ» միջազգային համաժողովը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի, պրոֆեսոր Հ.Ա. Քալամքարյանի...

ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)

1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:

2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է...

Դեղագործական շուկան Հայաստանում
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն աշխատանքի է հրավիրում...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ