Իրադարձություններ Հայաստանում
Կայացել է Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը
Օրերս տեղի ունեցավ Շաքարախտի հայկական ասոցիացիայի հերթական նիստը` ասոցիացիայի անդամների մասնակցությամբ: Նիստի օրակարգի քննարկումներից զատ, ներկայացվեց նաև զեկուցում. «Շաքարային դիաբետի խնդիրներին` նորագույն մոտեցումները» թեմայով:
Նիստի օրակարգին և զեկույցին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք Շաքարախտի հայկական ասոցիացիայի նախագահ Էլիզա Հայրապետյանի հետ:
«Նիստի սկզբում անդրադարձանք ասոցիացիայի պաշտոնական կայքի ստեղծմանը վերաբերող հարցերին, թե ովքեր կլինեն ընթացիկ աշխատանքների իրականացման` կայքի վարման, ձևավորման և սպասարկման պատասխանատուները: Ասոցիացիան, որը ստեղծվել է 1996 թ. և Շաքարախտի Միջազգային ֆեդերացիայի անդամ է, վաղուց ժամանակն էր, որ ունենա իր կայքը:
Նիստի օրակարգում էր նոր ուղեցույցի ներկայացումը, որը 2018 թվականին հաստատվել է Եվրոպական սրտաբանների ասոցիացիայի և Գերճնշման ասոցիացիայի համատեղ որոշմամբ: Զեկույցի ընթացքում շեշտադրվեց ուղեցույցում տեղ գտած նորույթը, որը վերաբերում է պարտադիր հետազոտությունների շարքում արյան մեջ միզաթթվի քանակի որոշմանը:
Զարկերակային գերճնշում, սիրտ-անոթային համակարգի այլ խնդիրներ կամ շաքարախտ ունեցող հիվանդների ախտորոշման և բուժման նպատակով հետազոտությունների ցանկում այսուհետ պարտադիր է միզաթթվի քանակի որոշումն արյան մեջ: Պատճառն` ըստ ապացուցողական բժշկության վերջին տվյալների, այն է, որ արյան մեջ միզաթթվի բարձր պարունակությունը բավականին լուրջ ռիսկի գործոն է սիրտ-անոթային համակարգի ախտաբանությամբ հիվանդների համար, առավել ևս, շաքարախտ ունեցողների համար:
![]() |
Ըստ հետազոտության արդյունքների և վիճակագրական տվյալների, վերջին տասնամյակում ազգաբնակչության շրջանում արյան մեջ միզաթթվի միջին քանակությունն անհամեմատ բարձրացել է: Դրան նպաստում է սխալ սննդակարգը. մեծ քանակի պուրինային մնացորդներով հարուստ սննդի (ֆասթ-ֆուդ), նաև սոդայով գազավորված ըմպելիքների (կոկա-կոլա, ֆանտա և այլն) ընդունումը, քանի որ միզաթթվի մակարդակի բարձրացումը պուրինային փոխանակության խանգարման արդյունք է: Նշված ըմպելիքների դիետիկ տեսակները, որոնց մեջ շաքարի փոխարեն ֆրուկտոզա է, ցավոք, նույնպես բերում են օրգանիզմում միզաթթվի գերքանակների, որովհետև ֆրուկտոզայի փոխանակությունն օրգանիզմում ավարտվում է միզաթթվի առաջացումով, ուստի, ցանկալի չէ նաև մեծ քանակով մրգերի օգտագործումը:
Միզաթթվի ավելացմանը նպաստում է նաև ալկոհոլը, համեմատության առումով` ավելի վտանգավոր է գարեջուրը, հետո` օղին և հետո միայն` գինին:
Միզաթթվի գերքանակներն օրգանիզմում վտանգավոր են, ախտահարում են անոթների պատերը` ներսից, այդ թվում նաև սրտի, երիկամների անոթները, իսկ անոթների ախտահարման արդյունքում զարգանում է զարկերակային գերճնշում:
Դրանից զատ, միզաթթուն լուծվում է միայն հիմնային միջավայրում, իսկ արյունը չեզոք միջավայր է, որի մեջ միզաթթուն չլուծվելով, առաջացնում է բյուրեղներ` նստվածք տալով օրգանիզմի տարբեր մասերում: Այդ նստվածքի տեղակայման հիմնական տեղերը հոդերն են (առաջացնում է պոդագրա հիվանդություն, կոճղեզներ), նաև երիկամները և այլ պարենխիմատոզ օրգանները` սկիզբ դնելով քայքայման գործընթացների:
Մետաբոլիկ համախտանիշի ժամանակ, երբ առկա է ավելորդ քաշ, զարկերակային գերճնշում, առաջանում են ածխաջրատների յուրացման հետ կապված խնդիրներ: Նման դեպքերում միզաթթվի թեթևակի ավելացումը բերում է ինսուլինակայունության ավելացմանը և կարող է զարգանալ տիպ 2 շաքարախտ, դիաբետիկ նեֆրոպաթիա (առավել ևս, երբ արդեն կա շաքարախտ): Առաջանում են մեզով արտաթորման խնդիրներ, այսինքն, այն, ինչ արտադրվում է, չի կարողանում օրգանիզմից լիովին դուրս գալ և բյուրեղների տեսքով կուտակվում է անոթներում կամ որևէ օրգանում:
Ներկայացված խնդիրը կարիք ունի բժիշկների կողմից աչալուրջ վերաբերմունքի և հենց այդ պատճառով, ըստ 2018 թվականի ընդունված եվրոպական ուղեցույցների, սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով հիվանդների մոտ, պարտադիր է արյան մեջ միզաթթի քանակի որոշումը:
Խնդրի լուծման համար կիրառվում է ալլոպուրինոլ դեղը, որն ունի համապատասխան ցուցումներ և հակացուցումներ, տարիքային սահմանափակումներ (երեխաներին հակացուցված է) և նշանակվում է բժշկի կողմից:
09.02.2019 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
