Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն. oncology.am

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն. oncology.am

Ս/թ փետրվարի 8-ին Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տեղի ունեցավ «Շագանակագեղձի քաղցկեղի վիրահատական և կոնսերվատիվ բուժումը» թեմայով սեմինար։

Ողջույնի խոսքով հանդես եկավ  Հայաստանի ուրոլոգիայի ասոցիացիայի նախագահ պրոֆ.Ս. Ֆանարջյանը:

ՀՀ ուրոլոգիական  ասոցիացիայի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Աստելլաս Ֆարմա դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ առաջին անգամ տեղի ունեցավ միջպետական  համագործակցություն ՌԴ Ս. Պետերպուրգ քաղաքի Ալմազովի անվան ուրոլոգիայի և ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի հետ: Մասնավորապես՝  Ուռուցքաբանության ազգային կենտրոն ուղիղ միացմամբ վերոնշյալ կլինիկայի վիրահատարանից հեռարձակվեց ռոբոտ-ասիստենտացված պրոստատէկտոմիա /շագանակագեղձի արմատական հեռացում/ վիրահատությունը, վիրաբույժ` պրոֆ. Մ․Ս․ Մոսոյան, բ․գ․դ․, պրոֆ․, Սանկտ-Պետերբուրգի Վ․Ա․ Ալմազովի անվան ուրոլոգիայի և ռոբոտիկ վիրաբուժության կենտրոնի ղեկավար:

 

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն


Ապա,  Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վիրահատարանից ուղիղ հեռարձակմամբ իրականացվեց  անտեգրադ արմատական պրոստատէկտոմիա /շագանակագեղձի արմատական հեռացում/ վիրահատությունը,  վիրաբույժ` բ․գ․թ․, Վ․Հ․ Շահսուվարյան, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ:

 

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն
Ընթացքում «Շագանակագեղձի քաղցկեղի կոնսերվատիվ բուժում» թեմայի շուրջ զեկույցով հանդես եկավ «Սլավմեդ» ԲԿ ուրոլոգիական կլինիկայի ղեկավար, բ․գ․թ.` Ռ․Հ․ Հովհաննիսյանը:

Միջոցառման մասին ավելիին տեղեկանալու համար զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Վարուժան Շահսուվարյանի հետ

 

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն

 

Ուղիղ հեռարձակում վիրասրահից` Ս. Պետերբուրգ-Երևան, արդյունավետ միջպետական համագործակցություն


«Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված կոնֆերանսը յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ այլ երկրից՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքից, ուղիղ միացմամբ՝ հենց վիրահատական սրահից իրականացվող վիրահատությունը հեռարձակվեց Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Վիրահատությունն իրականացնում էր Սանկտ Պետերբուրգի Ալմազովի անվան կլինիկայի պրոֆեսոր, մեր հայրենակից Միխայիլ Սիմոնի Մոսոյանը, ով ոլորտի նշանավոր մասնագետներից է:  Շագանակագեղձի քաղցկեղի թեման ընտրվեց Ուրոլոգիական հայկական ասոցիացիայի առաջարկությամբ: Թեմայի հրատապության պատճառը վերջին տասնամյակում շագանակագեղձի քաղցկեղի հիվանդացության կտրուկ աճն է ամբողջ աշխարհում՝ տարեկան 2-2.3% դինամիկայով: Աճի նմանատիպ  բարձր ցուցանիշը պայմանավորված է նաև վերջին ժամանակներս բժշկության մեջ նորագուն տեխնոլոգւաների մեծամասշտաբ կիրառմամբ, որը նպաստում է հայտնաբերելիության բարձրացմանը: Հայաստանի հանրապետությունում տարեկան գրանցվում է միջինը 340-350 շագանակագեղձի քաղցկեղի նոր դեպք, որոնց մոտավորապես 35-40%-ը բարձիթողի վիճակում են: Ըստ վիճակագրության՝ Հայաստանում վերջին տարիներին շագանակագեղձի քաղցկեղի նոր ախտորոշված դեպքերի մեջ ավելացել են վաղ փուլերով հիվանդների տեսակարար կշիռը: Դա հնարավորություն է տալիս  արմատական վիրահատության շնորհիվ ընդհանրապես ձերբազատվել հիվանդությունից և ապրել որակյալ կյանքով: Հիվանդության վաղ ախտորոշումը չափազանց կարևոր է, ուստի դիմում եմ մեր ազգաբնակչությանը` հորդորով, որ 40-45 տարեկանն անց տղամարդիկ յուրաքանչյուր տարի հետազոտություն անցնեն, վաղ ախտորոշվեն` լիարժեք, արմատական բուժման արդյունքներ ստանալու համար: Տարեկան 340-350 նոր ախտորոշված դեպքերից արմատական վիրահատությամբ բուժվող հիվանդների թիվը դեռևս բավարար համարել չի կարելի: Կայացած միջոցառումը, որը նվիրված էր շագանակագեղձի քաղցկեղի արմատական բուժման եղանակին, նպատակ ուներ նպաստել մասնագետների է՛լ ավելի որակավորման բարձրացմանը և ներկայացված վիրահատական մեթոդի է՛լ ավելի տարածմանը»:

 

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ