Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ընթանում են «Անզավակ ամուսնական զույգերին աջակցություն» ծրագրի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ԱՆ. Ընթանում են «Անզավակ ամուսնական զույգերին աջակցություն» ծրագրի նախապատրաստական աշխատանքները

2019 թվականի բյուջետային հատկացումների շրջանակներում առողջապահության նախարարությունը նախատեսում է աջակցություն ցուցաբերել բնակչության առանձին խմբերի անպտղությամբ պայմանավորված: Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ  պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրականացվեն անպտղության պատճառագիտության հետազոտություններ և անպտղության բուժում, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:
 
Ներկայումս ընթանում են շահառուներին ներկայացվող պահանջների ու պայմանների քննարկման և ծրագրի իրականացման ընթացակարգերի հստակեցման, պետական պատվերի տեղադրման, ինչպես նաև դրանց հետ կապված որոշ իրավական ակտերի լրամշակման և/կամ համապատասխան փոփոխությունների կատարման աշխատանքները, ինչը կպահանջի որոշակի ժամանակ:
 
Վերոհիշյալից ելնելով` առաջարկում ենք անպտղության հետ կապված  հարցումներն ու դիմումները  ներկայացնել  աշխատանքների ավարտից հետո, երբ սահմանված կլինեն շահառուների ընտրության չափանիշները, նրանց ներկայացվող  պահանջներն ու պայմանները և իրականացման ընթացակարգերը:
 
Ծրագրի մեկնարկի մասին առողջապահության նախարարությունը լրացուցիչ կհայտարարի:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ