Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ.Պետական կազմակերպություններում ներդրվում է կորպորատիվ կառավարման մշակույթ

ՀՀ ԱՆ.Պետական կազմակերպություններում ներդրվում է կորպորատիվ կառավարման մշակույթ

Կայացել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրենների խորհրդի անդրանիկ նիստը, որն անցկացրել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:
 
Խորհրդի կազմում, բացի պետական մարմինների ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև դեղ արտադրողներ, ներմուծողներ և դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություններից մասնագետ։ Կազմը ռոտացիոն կարգով պարբերաբար կփոփոխվի։
 
Նիստի ընթացքում խորհրդի նախագահ է ընտրվել` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Հակոբ Թոփչյանը: Նախագահը պաշտոնավարելու է մեկ տարի ժամկետով: Խորհրդի աշխատանքներն ուղղված են լինելու թափանցիկ և արդյունավետ կառավարման  մշակույթի ձևավորմանը և նպաստելու են կենտրոնի զարգացմանը:
 
Առողջապահության նախարարությունը կորպորատիվ կառավարման ինստիտուտը հետևողակորեն ներդնելու է իր ենթակայության բոլոր կազմակերություններում:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ