Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հանդիպում բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

ՀՀ ԱՆ. Հանդիպում բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ: Նրանց ներկայացվել են կառավարության կողմից վերջերս ընդունված մի քանի  որոշումներով կատարված փոփոխությունները:
 
Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը հատուկ շեշտել է, որ առողջապահության նախարարությունը որդեգրել է քաղաքականություն` միտված առողջության առաջնային պահպանմանը, կանխարգելիչ բուժօգնությանը, ինչի ուղղությամբ մի շարք քայլեր են ձեռնարկվում:
 
Դավթյանը տեղեկացրել է, որ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի շուրջ 16000 աշխատակցի համար հունվարի 1-ից ձեռք են բերվելու  առողջության ապահովագրության փաթեթներ: Շահառուները  անխոչընդոտ հնարավորություններ կունենան իրենց նախընտրած բժշկական հաստատությունում, համապատասխան բժշկական փաթեթի շրջանակներում ստանալ անհրաժեշտ բժշկական ծառայություններ:
 
Սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բուժզննման հաջորդ կարևոր փոփոխությունն այն է, որ գործընթացը վերադարձվել է առաջնային օղակ, ինչը խթան է աշխուժացնելու պոլիկլինիկական ծառայությունը: Առաջնային օղակ այցելությունների թիվը կբարձրանա, ինչը առողջապահության քաղաքական առաջնահերթություններից է: Միաժամանակ, այս քայլը հնարավորություն կտա կանխելու հիվանդանոցում բուժզննման ժամանակ անհարկի հոսպիտալացումը, ինչպես նաև կկարգավորվեն ֆինանսական հոսքերը` հիվանդանոցներից պոլիկլինիկաներ: Այդ փոփոխությունները առողջության առաջնային պահպանման օղակը կդարձնեն ավելի պրոակտիվ:
 
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Արտավազդ Վանյանն իր հերթին ներկայացրել է կառավարության վերջին փոփոխությունը, որը վերաբերում է որոշ ոլորտների աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր բժշկական զննությանը: Ըստ որի` կարգավորվել է մասնագիտությունների և հիվանդությունների ցանկը: Տվյալ մասնագետները (բուժաշխատողներ, մատնահարդարներ, ոտնահարդարներ, դիմահարդարներ և դաջվածքի մասնագետներ) կառավարութան որոշմամբ` պետք է պարբերական բուժզննում անցնեն, ըստ որի կգնահատվի նրաց առողջական վիճակը:
 
Արսեն Դավթյանը գործընկերներին հորդորել է առօրյա աշխատանքները կազմակերպել պատշաճ և բարեխիղճ: Միջոցառմանը հետևել է հարց ու պատասխան, բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Բուժաշխատողները ներյակացրել են իրենց առաջարկները, իսկ Արսեն Դավթյանը հավաստիացրել է, որ նախարարության առաջիկա անելիքները մշակելիս առաջարկները կդիտարկվեն և կքննարկվեն:
 
Նախարարի տեղակալ Արսեն Դավթյանը հավելել է, որ առողջապահության նախարարությունը մշտապես բաց է կառուցողական առաջարկների և քննարկումների համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ