Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցում է «Իզմիրլյան» ԲԿ պատվիրակությունը. izmirlianmedicalcenter.com

Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցում է «Իզմիրլյան» ԲԿ պատվիրակությունը. izmirlianmedicalcenter.com

2014 թվականից ի վեր Հայաստանի և Ռուսաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցությունը սկսել է ամրապնդվել նոր համատեղ նախաձեռնությամբ` հայ-ռուսական առողջապահական համաժողովների ամենամյա անցկացումով:

Առաջին համաժողովը կազմակերպվել է 2014թ. Երևանում, երկրորդը` 2015թ.` Մոսկվայում, երրորդը` 2017թ`. կրկին Երևանում:

Դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի մերձակա Օբնինսկ քաղաքում տեղի է ունենում հերթական` Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովը: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը և ուրոլոգիայի բաժանմունքի վարիչ Արթուր  Գրաբսկին:

Հերթական` 4-րդ համաժողովի ընթացքում,  տեղի է ունենալու երկրների առողջապահության նախարարների երկկողմ հանդիպում` լայն համագործակցության ներկայիս քայլերի ընթացքը քննարկելու և նոր պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:

 

Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցում է «Իզմիրլյան» ԲԿ պատվիրակությունը

 

Հայ-ռուսական առողջապահական 4-րդ համաժողովին մասնակցում է «Իզմիրլյան» ԲԿ պատվիրակությունը

 

 

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ