Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացավ ՈՎՀ ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը
Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջև կնքված 2018-2019թթ. երկամյա համագործակցության համաձայնագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվեց ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության ծրագրի (COSI) իրականացման ընթացը Հայաստանում:
ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ ԱՀԿ մեթոդաբանությամբ «STEPS» ազգային հետազոտությունն առաջին անգամ Հայաստանում իրականացվեց 2016 թվականին: Հետազոտության հիմնական նպատակն է՝ սահմանել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների տարածվածությունը 18-69 տարեկան բնակչության շրջանում, ինչպես նաև պարզել ռիսկի գործոնների տարածվածության տարբերություններն ըստ սեռերի, երկու տարիքային խմբերի և քաղաքային-գյուղական բնակավայրերի:
«STEPS» զեկույցն ունի ազգային նշանակություն և ՈՎՀ կանխարգելման գործիքներից մեկն է: Այն հանրապետության բոլոր շահագրգիռ կառույցներին ու գերատեսչություններին հնարավորություն կտա մասնակցություն ունենալ համընդհանուր մոբիլիզացմանը` հանուն բնակչության առողջության բարելավման և ՈՎՀ-ի հետևանքով առաջացած հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը:
Հետազոտության արդյունքները կարող են մեծապես նպաստել այս ոլորտում քաղաքականությունների մշակմանը, կիրառմանը և ծրագրերի գնահատմանը:
Հետազոտության արդյունքները ներկայացուցչական են Հայաստանի 18-69 տարեկան բնակչության համար, ընդ որում հետազոտության մեթոդաբանությունը թույլ է տալիս կատարել տվյալների համեմատական վերլուծություն այլ երկրներում ԱՀԿ մեթոդաբանութամբ իրականացված STEPS հետազոտությունների տվյալների հետ:
ԱՀԿ նախաձեռնությամբ իրականացվող Երեխաների ճարպակալման դիտարկման հետազոտությունն իրականացվում է Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Հետազոտությունը հնարավորություն է ստեղծում հավաքել երկրի մակարդակով ներկայացուցչական տվյալներ վաղ դպրոցական տարիքի երեխաների (6-9 տարեկան) քաշի և հասակի, ինչպես նաև սննդային վարքագծի վերաբերյալ:
Հետազոտության արդյունքներն ապացուցողական հիմք են առողջապահության քաղաքականության և հանրային առողջապահության փոփոխությունների իրականացման համար:
Հայաստանում ՈՎՀ ռիսկի գործոնների գնահատման STEPS հետազոտության արդյունքների ներկայացմամբ հանդես եկավ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը:
Հայաստանում STEPS հետազոտության արդյունքների համեմատությունը այլ եվրոպական երկրների հետ ներկայացրեց ՈՎՀ համաճարակաբանական հսկողության ծրագրի ղեկավար Իվո Ռակովակը, որին հաջորդեց արդյունքների քննարկումը եվրոպական համատեքստում:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Ժոաո Բրեդան համառոտ ներկայացրեց ԱՀԿ մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության ծրագիրը (COSI):
Աշխատաժողովի փակումը ուղորդվեց ակտիվ աշխատանքային քննարկմամբ և հարց պատասխանով:
06.12.2018 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...
09.04.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ