Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Կայացավ ՈՎՀ ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը

ՀՀ ԱՆ. Կայացավ ՈՎՀ ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը

Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային  գրասենյակի միջև կնքված 2018-2019թթ. երկամյա համագործակցության համաձայնագրի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը, ինչպես նաև ներկայացվեց ԱՀԿ Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության ծրագրի (COSI) իրականացման ընթացը Հայաստանում:  
 
ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածության վերաբերյալ ԱՀԿ մեթոդաբանությամբ «STEPS» ազգային հետազոտությունն առաջին անգամ Հայաստանում իրականացվեց 2016 թվականին: Հետազոտության հիմնական նպատակն է՝ սահմանել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների վարքագծային և կենսաբանական ռիսկի գործոնների տարածվածությունը 18-69 տարեկան բնակչության շրջանում, ինչպես նաև պարզել ռիսկի գործոնների տարածվածության տարբերություններն ըստ սեռերի, երկու տարիքային խմբերի և քաղաքային-գյուղական բնակավայրերի:
«STEPS» զեկույցն ունի ազգային նշանակություն և ՈՎՀ կանխարգելման գործիքներից մեկն է: Այն հանրապետության բոլոր շահագրգիռ կառույցներին ու գերատեսչություններին հնարավորություն կտա մասնակցություն ունենալ համընդհանուր մոբիլիզացմանը` հանուն բնակչության առողջության բարելավման և ՈՎՀ-ի հետևանքով առաջացած հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցմանը:

 

Հետազոտության արդյունքները կարող են մեծապես նպաստել այս ոլորտում քաղաքականությունների մշակմանը, կիրառմանը և ծրագրերի գնահատմանը:


Հետազոտության արդյունքները ներկայացուցչական են Հայաստանի 18-69 տարեկան բնակչության համար, ընդ որում հետազոտության մեթոդաբանությունը թույլ է տալիս կատարել տվյալների համեմատական վերլուծություն այլ երկրներում ԱՀԿ  մեթոդաբանութամբ իրականացված STEPS հետազոտությունների տվյալների հետ:


ԱՀԿ նախաձեռնությամբ իրականացվող Երեխաների ճարպակալման դիտարկման հետազոտությունն իրականացվում է Եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում: Հետազոտությունը հնարավորություն է ստեղծում հավաքել երկրի մակարդակով ներկայացուցչական տվյալներ վաղ դպրոցական տարիքի երեխաների (6-9 տարեկան) քաշի և հասակի, ինչպես նաև սննդային վարքագծի վերաբերյալ:

 

Հետազոտության արդյունքներն ապացուցողական հիմք են առողջապահության քաղաքականության և հանրային առողջապահության փոփոխությունների իրականացման համար:


Հայաստանում ՈՎՀ ռիսկի գործոնների գնահատման STEPS հետազոտության արդյունքների ներկայացմամբ հանդես եկավ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար Դիանա Անդրեասյանը:

 

Հայաստանում STEPS հետազոտության արդյունքների համեմատությունը այլ եվրոպական երկրների հետ ներկայացրեց ՈՎՀ համաճարակաբանական հսկողության ծրագրի ղեկավար Իվո Ռակովակը,  որին հաջորդեց արդյունքների քննարկումը եվրոպական համատեքստում:
Վարակիչ հիվանդությունների կանխարգելման և հսկողության ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Ժոաո Բրեդան համառոտ ներկայացրեց  ԱՀԿ մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության ծրագիրը (COSI):


Աշխատաժողովի փակումը ուղորդվեց  ակտիվ աշխատանքային քննարկմամբ և հարց պատասխանով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ