Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

Հասարակության շրջանում անոթային հիվանդությունները, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եղել և մնում են արդիական գերխնդիր:  Հայաստանի անոթային վիրաբույժները լրջագույնս մոտենալով ժամանակի մարտահրավերներին՝  նոր շունչ ու նոր գաղափար դրեցին մոտ 10 տարի առաջ ստեղծված «Ֆլեբոլոգների և անգիոլոգների հայկական ասոցիացիա»-յի գործունեության վերստեղծման հիմքում: Մի խումբ երիտասարդ անոթային վիրաբույժների ջանքերով, 1-2 ամիս առաջ ստեղծվեց «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն. «Ժամանակի պահանջն էր և ժամանակի թելադրանքը անոթային վիրաբույժների ասոցիացիայի բացումը: Ես և իմ մի քանի ակտիվ գործընկերներ՝ անոթային վիրաբույժներ, հաճախ էինք հանդիպում՝ քննարկելու մասնագիտական հարցեր, բարձրաձայնելու ոլորտի խնդիրները, քննարկելու տեխնոլոգիական նորամուծություններն ու ժամանակի պահանջները»,-նշում է անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ  Տիգրան Քամալյանը: Անոթային վիրաբույժներ Տիգրան Քամալյանի, Հայկ Մալխասյանի, Քրիստինե Մուրադյանի ջանքերով և Տիգրան Սուլթանյանի ղեկավարությամբ նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին Հայաստանի առաջատար անոթային վիրաբույժները:

 

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

 

Ասոցիացիայի ղեկավար և անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Տիգրան Սուլթանյանն ուղղակի առաջնահերթություն համարեց նման կառույցի ստեղծումը: Հիմա իրենք ամեն բան պետք է անեն՝ նոր շունչ հաղորդելու իրենց գործերին և նոր գաղափարները գեներացնելու համար. «Մեր նորաբաց ասոցիացիայի նպատակն է լսելի դարձնելու անոթային վիրաբույժների խնդիրները, պարբերաբար կազմակերպելու կոնֆերանսներ, որոնց ընթացքում կքննարկվեն մասնագիտական կարևոր հարցադրումներ: Ակտիվություն և նախաձեռնողականություն մտցնելու մեր աշխատանքներում. Միայն այդ ամենի շնորհիվ մենք կկարողանանք նոր ժամանակի պահանջներին համապատասխան շարժվել»,-նշեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր անոթային վիրաբույժ Տիգրան Սուլթանյանը:

 

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

 

Նորաստեղծ ասոցիացիան իր առջև մեծ նպատակներ է դնում, որոնց իրագործումը մոտ ապագայում տեսանելի կլինի. 2019 թվ.-ի գարնանը Հայաստանում տեղի կունենա  «Սևծովյան ավազանի երկրների» կոնֆերանսը. «Այս կոնֆերանսն առաջին անգամ է անցկացվում Հայատանում: 1-2 անգամ այն անցկացվել է Վրաստանում: Նախատեսվում է, որ այն շատ մասշտաբային է լինելու: Երևան են ժամանելու աշխարհի լավագույն անոթային վիրաբույժները՝ ոչ միայն սևծովյան ավազանի երկներից, այլ նաև ամբողջ աշխարհից:

 

Հուսով ենք, որ  «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա»  ՀԿ-ն կկարողանա ամեն բան ըստ հավուր պատշաճի կամզակերպել»,-եզրափակեց անոթային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Վլ. Ավագյանի անվ. ԲԿ-ի Անոթային և Լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիիչ Տիգրան Քամալյանը:

 

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

 

Սկզբնաղբյուր. Առողջապահական համակարգ մասնագիտական պարբերական
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ