Իրադարձություններ Հայաստանում
Երևան քաղաքի չափահաս ազգաբնակչության 30 տոկոսն ունի զարկերակային գերճնշում. ներկայացվեց սքրինինգային հետազոտության նախնական արդյունքները
Նոյեմբերի 15-ին «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մշակութագործարարական կենտրոնի դահլիճում կայացած միջոցառմանը մասնակիցներին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Ածխաջրատային փոխանակության խանգարմամբ և սրտանոթային շատ բարձր ռիսկով պացիենտների վարման արդյունավետության գնահատումը» նախագծի շրջանակում, ինչպես նաև Զարկերակային գերճնշման համաշխարհային միության և Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից սույն թվականի մայիս-հունիս ամիսներին իրականացված սքրինինգային հետազոտության նախնական արդյունքները:
Կատարված սքրինինգային հետազոտությունների կազմակերպման և արդյունքների մասին մեզ հետ զրույցում մանրամասնեց Սրտաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Երևանի գլխավոր սրտաբան, պրոֆեսոր Պարունակ Զելվեյանը.
- Հայաստանի համար նախադեպը չունեցող բացառիկ միջոցառմանը մասնակցել է մոտավորապես 22.000 անձ: Հարցման ժամանակ մենք փորձել ենք գնահատել ո՛չ միայն զարկերակային գերճնշման առհայությունը, այլ նաև այն անձանց առողջական վիճակը, որոնք ստանում են հակագերճնշումային դեղորայքային բուժում, քանի որ մեզ համար կարևոր էր ո՛չ միայն գնահատել զարկերակային գերճնշման տարածվածությունը Երևանի ազգաբնակչության շրջանում, այլ պարզել նաև բուժման արդյունավետությունը: Ստացված արդյունքները փաստեցին մեր կանխատեսումները զարկերակային գերճնշման տարածվածության առումով: Մեր կողմից իրականցված հետազոտությունների արդյունքում, պարզվեց, որ Երևան քաղաքի չափահաս բնակչության 30 տոկոսի մոտ առկա է գերճնշում:
Համեմատության համար նշեմ, որ Ուկրաինայում գերճնշում առկա է բնակչության մոտ 50 տոկոսի մոտ, Գերմանիայում՝ 37 տոկոսի։ Հարկ եմ համարում առանձնահատուկ նշել, որ հակագերճնշումային բուժում ստացող երևանաբնակների 45 տոկոսի մոտ գրանցվել են զարկերակային ճնշման թիրախային արժեքներ, ինչը փաստում է նրանց մոտ արդյունավետ բուժման մասին: Մեր երկրի համար, անշուշտ, ցուցանիշը ոգևորող է։ Այն խոսում է սրտաբանական ծառայությունների որակի բարձրացման մասին»։
Պրոֆեսոր Զելվեյանն ասաց նաև, որ արձանագրված թվերն իրեն առայժմ գոհացնում են, այստեղ, իր իսկ ձևակերպմամբ, չկա կողմնապահություն, սակայն պետք է ձգտել է՛լ ավելի բարձր նշաձողի հասցնել ցուցանիշը. «Հարկ եմ համարում նշել, որ սքրինինգային հետազոտություններն իրականացվել են հասարակական մարդաշատ վայրերում. մետրոյի կայարաններում, այգիներում և պուրակներում։ Զարկերակային ճնշման չափումներն իրականացվել են նոր տեխնոլոգիաների միջոցով՝ երեք անգամ ճնշման չափումներից ստացած տվյալները, համապատասխան բջջային հավելվածների միջոցով, ուղարկվել են Բրիտանիա։ Ուստի՝ սխալ հաշվարկ թվերում լինել չէր կարող»։
Զելվեյանի խոսքերով, իրենց հետազոտությունների դիտակետում եղել են նաև ածխաջրատային փոխանակության խանգարմամբ անձինք, մասնավորապես` նրանք, ովքեր ունեն մետաբոլիկ համխտանիշ, կամ շաքարային դիաբետ և չկարգավորված գերճնշում.
«Շատ կարևոր էր պարզել նաև պացիենտների լիարժեք բուժմանը խանգարող գործոնների հայտնաբերումն ու գնահատումը, եթե այդպիսիք կան, օրինակ, պացիենտների մոտ բուժման հանդեպ մոտիվացիայի պակասը, բժիշկների իներցիան, պացիենտների` բուժվելուն հակվածությունը և այլն։ 2000 անձանց մոտ համապատասխան հարցաշարի օգնությամբ իրականացվեց հարցում, իսկ հարցվածներից 200-ի համար կազմակերպվեց զարկերակային ճնշման և արյան մեջ գլյուկոզայի քանակի հեռահար հսկողություն՝ նոր տեխնոլոգիաներով, և դա մեզ հնարավորություն տվեց պարզելու, թե որքանով է ցանկալի ակտիվ միջամտություններ ու մոտեցումներ ցուցաբերել՝ բուժումն արդյունավետ իրականացնելու համար։ Արդյունքները ցույց տվեցին, որ, միանշանակ, ակտիվություն պետք է և նորագույն տեղնոլոգիաների կիրառությունը հավաստիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը և պացիոնտների հակվածությունը»։
Պ. Զելվեյանը համոզված է, որ վերոնշյալ իրականացված ծրագրերը կարևորվում են հատկապես այն հանգամանքով, որ սրտանոթային հիվանդացության և մահացության ամենատարածված և ամենալուրջ ռիսկի գործոնի՝ զարկերակային գերճշման վաղ հայտնաբերման ու արդյունավետ բուժման արդյունքում հնարավոր է պահպանել առողջությունը և ապրել երկար ու լիարժեք կյանքով:
24.11.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ












