Իրադարձություններ Հայաստանում
«Առողջ կին, առողջ մայր» կարգախոսով բժշկական գիտաժողով Հայաստանում
Նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի կողմից կազմակերպված «Վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաներ: Ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումներ» թեմայով գիտագործնական գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկա-վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան, Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան եւ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան:
Գիտաժողովին բացմանը ելույթով հանդես եկավ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Կ.Կ. Առուստամյանը:
Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆեսոր Կարինե Առուստամյանը տեղեկացրեց, որ Կենտրոնի կողմից՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի հետ համատեղ, բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվել, բայց այս մեկը մյուսներից տարբերվում է նրանով, որ կարեւորվել է վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաների դերը. «Ինֆեկցիաների տարածվածությունը մտահոգիչ է, քանի որ արդյունքում վտանգվում է վերարտադրողական օրգանների ֆունկցիան` բերելով անպտղության, կոնքի օրգանների բորբոքային հիվանդությունների, հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան շրջանի բարդությունների եւ նորածինների հիվանդությունների : Ընդ որում, ինֆեկցիաները հաճախ ընթանում են առանց կլինիկական դրսևորումների, ինչը բարդացնում է դրանց ախտորոշման գործընթացը: Շատ դեպքերում դրանք ախտորոշվում են արդեն բարդացած փուլում, որի պարագայում բուժումը բավականին խնդրահարույց է:
Գիտաժողովում շեշտադրվել են միկոպլազմային եւ ուրեոպլազմային վարակները, քանի որ այս ինֆեկցիաների բուժման հանդեպ կան տարաբնույթ մոտեցումներ: Կարծիք կա, որ այս վարակներն առողջության համար անվտանգ են, իսկ բժիշկների մի ստվար մաս հակառակ կարծիքի է: Մեր կոնֆերանսի կարգախոսն է «Առողջ կին, առողջ մայր», ինչը բոլոր ժամանակների համար արդիական է»:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Մոսկվայի Ա. Ի. Եվդոկիմովի անվ. բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի մաշկային և վեներական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Նադեժդա Չերնովան զեկույցում առանձնացրել էր «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի խանգարման գենեզում», ինչպես նաեւ «Միկոպլազմային եւ ուրեոպլազմային ինֆեկցիաներ՝ երբ, ում եւ ինչպես բուժել» թեմաները: Թեմաներն ընտրվել են` ելնելով միջազգային վիճակագրության տվյալներից. «Միկոպլազմայի եւ ուրեոպլազմայի դերը կնոջ վերարտադրողական օրգանների ֆունկցիայի խանգարման գենեզում քիչ թեշատ հայտնի է: Սակայն, թե ինչպես եւ ում պետք է բուժել, բավականին վիճահարույց է : Հարցը կայանում է նրանում, որ այս ինֆեկցիաներով զբաղվում են տարբեր մասնագետներ՝ գինեկոլոգներ, ուրոլոգներ և մաշկավեներաբաններ, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է իր հիվանդայցելուով:
Այսպես, գինեկոլոգը գլխավորապես զբաղվում է կնոջ հետազոտություններով և բուժմամբ, ուրոլոգը՝ տղամարդու, իսկ մաշկավեներեբանը՝ ով իրեն է դիմել: Ուսումնասիրությունները վկայում են, որ գինեկոլոգը, ուրոլոգն ու մաշկավեներաբանը, յուրաքանչյուրն իր հերթին, բուժում են այդ ինֆեկցիաները, մինչդեռ բուժման վերջնական արդյունավետ արդյունքներ չեն ստանում: Պատճառն այն է, որ գինեկոլոգը բուժում է կնոջը, մինչդեռ ուրոլոգը զուգընկերոջը համարում է առողջ և բուժում չի նշանակում, մինչդեռ նա կնոջ համար վարակի փոխանցման աղբյուր է: Փորձը ցույց է տալիս, որ մասնագետները միասին պետք է կազմակերպեն և իրականացնեն հետազոտման ու բուժման գործընթացը»:
Ռուսաստանի Դաշնության «Ժողովուրդների բարեկամության համալսարանի» մանկաբարձության, գինեկոլոգիայի և ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Սեռավարակների և նեոպլազիաների» Ռուսաստանյան ասոցիացիայի բժշկական տնօրեն բ.գ.դ. Անտոնիա Լեդինան գիտաժողովին հանդես եկավ «Միզասեռական համակարգի ստորին հատվածի միկրոֆլորան եւ վերարտադրողական առումով նշանակալի ինֆեկցիաները» թեմայով:
Հարցին, թե ինչու է կարևորվել թեման, նա պատասխանեց. «Կան ինֆեկցիաներ, որոնց բարդացումը կարող է արգանդի եւ այլ օրգանների քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ: Խնդիրը տարածված է, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ այլուր: Խնդրից խուսափելու կամ կանխելու համար անհրաժեշտ է տարվա ընթացքում կատարել կանխարգելիչ հետազոտություն: Պետք է խուսափել հակաբիոտիկների չարաշահումից: Շատ կարեւոր է ինֆեկցիաների բուժման գործընթացում կիրառել սահմանված սխեմաները»:
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության «Առողջապահության կազմակերպման և ինֆորմացիայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի» ավագ գիտաշխատող բ.գ.թ. Իրինա Գալկինան հանդես է եկել «Վերարտադրողական առումով նշանակելի ինֆեկցիաների ախտորոշման վիճահարույց հարցերը» թեմայով: Ըստ նրա՝ բուժման արդյունավետության համար շատ կարեւոր է ախտորոշումը:
«Բժշկությունը հագեցած է ժամանակակից ախտորոշման սարքերով, որոնք կարող են բացահայտել ո՛չ միայն ինֆեկցիայի տեսակն, այլ նաեւ դրանց տարածվածությունն օրգանիզմում: Ախտորոշման սարքերը հնարավորություն են տալիս մի քանի ժամում բացահայտել օրգանիզմում միկրոֆլորայի վիճակը՝ անկախ կլինիկական պատկերից: 21-րդ դարի ախտորոշման սարքերն օբյեկտիվորեն բացահայտում են ինֆեկցիաներն ու տալիս բժշկին ճշգրիտ ախտորոշելու ու արդյունավետ բուժման պլան մշակելու լավագույն հնարավորություն: Սա շանս է օգնել մարդկանց` վարելու առողջ ու գեղեցիկ կյանք»:
09.11.2018 Կարդացեք նաև
19.06.2025
07.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



