Իրադարձություններ Հայաստանում
Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողով Երևանում

Օրերս Երևանում տեղի ունեցավ Համահայկական էնդոկրինոլոգիական միության տարեկան երկրորդ գիտաժողովը: Գիտաժողովում քննարկվող հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ, ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. ԵՊԲՀ դասախոս, ՀԷՄ նախագահ Լուսինե Մամիկոնյանի, էնդոկրինոլոգ Մարիամ Բաղդասարյանի և գիտաժողովին մասկացելու համար Հայաստան ժամանակ հյուրերի հետ:
Լուսինե ՄամիկոնյանՀամահայկական էնդոկրինոլոգիական միության գիտաժողովները պլանավորել ենք կազմակերպել տարին մեկ անգամ: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է:
Այս տարի շատ հետաքրքիր թեմաներ էին ընտրված և վստահ եմ, որ գիտաժողովը մեր մասնագետների աշխատանքային գործընթացին նոր լիցքեր կհաղորդի:
Մոսկվայից ժամանած օնկովիրաբույժ Լանշակով Կիրիլ Վլադիմիրովիչի զեկույցը վերաբերում էր վահանագեղձի հանգույցների ժամանակ բուժման խնդիրներին, ինչ այսօր հրատապ թեմա է, քանի որ Հայաստանում այս ախտաբանությունը բավականին տարածված է, ու համարվում է յոդ-դեֆիցիտային ռիսկային գոտի: Դա բացատրվում է ծովի մակերևույթից մեր բարձր դիրքով: Շատ կարևոր է բուժման ընթացքում որոշում կայացնել, թե որ հանգույցները կարելի է վիրահատել և որոնք՝ ոչ, ինչին հատկապես անդրադարձավ բանախոսն իր զեկուցի ժաամանակ:
Ուկրաինայից ժամանած Նադեժդա Ժերդեվան խոսեց դիաբետի, դիաբետիկ նեյրոպաթիաների մասին, որոնք ամբողջ աշխարհում շարունակում են մնալ մտահոգիչ թեմաներ:
Մեր հայրենակից Գոհար Երիցյանը խոսեց շաքարային դիաբետի բարդությունների մասին, իսկ Սուսաննա Ավետիսյանը ներկաներին վիտամին D-ի կիրառմանը վերաբերող հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց, ինչը նույնպես ներկայում կարևորագույն խնդիրներից է:
Մարիամ Բաղդասարյան ելույթը նվիրված էր վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման նորագույն մեթոդներին:
Գիտաժողովի կարևորությունը նրանում է, որ բժիշկներն, ովքեր հնարավորություն չունեն արտերկրում վերապատրաստվելու, հնարավորություն են ունենում այսկերպ տեղեկանալ աշխարհում կիրառվող նոր մեթոդներին, կիսվել մասնագիտական փորձով:
Նախատեսվում է դիաբետի օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 14-ին, կազմակերպել ֆլեշ-մոբ /FLESH MOB/: Օրվա կարգախոսն է լինելու՝ «Ապրեցեք առողջ»: Մենք շատ կարևորում ենք դիաբետի ժամանակին հայտնաբերումը և փորձելու ենք այդ կարևորության գիտակցումը փոխանցել նաև ներկաներին: Մեր բաժանմունքի երիտասարդ աշխատակիցներն այդ օրը մարդկանց մոտ կորոշեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, իսկ առաջնակի հայտնաբերված պացիենտներին կնվիրվի գլյուկոմետր: Դա կնպաստի նրան, որ նրանք առավել ուշադիր լինեն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշմանը և խնդիրներից խուսափելու համար նախընտրեն առողջ ապրելակերպն ու սննդակարգը:
Լանշակով Կիրիլ Վլադիմիրովիչ, բ գ թ, դոցենտ, Պրեզիդենտի գործերի կառավարման կլինիկական հվանդանոցի բժիշկ, օնկոլոգ
Զբաղվում եմ վահանագեղձի խնդիրներով, մասնակցել և հանդես եմ եկել բազմաթիվ գիտաժողովներում՝ Իտալիայում, Ռուսաստանում և այլուր: Զեկույցներիս հիմնական թեման վահանագեղձի խնդիրներն են: Հայաստան այցելում եմ երկրորդ անգամ: Անցյալ տարի մասնակցել եմ դիաբետին, էնդոպաթոլոգիայի թերապևտիկ խնդիրներին նվիրված կոնգրեսին:
Իմ զեկույցի ժամանակ խոսել եմ վահանագեղձի տարբեր հիվանդությունների ժամանակ բուժման ցուցումների մասին: Վահանագեղձը «կոմերցիոն» օրգան է, տարբեր բժիշկներ իրենց ծառայությունն են առաջարկում, չմտածելով, որ բուժումը հիվանդին չի օգնելու. սա է առկա խնդիրների բուն պատճառը:
Ներկայում ամբողջ աշխարհում հիվանդներին իրենց բազմատեսակ ծառայություններն են առաջարկում ամենատարբեր բժշկական կենտրոններ, որոնք գործում են ինքնուրույն, առանց լուրջ վերահսկողության, և դա չի կարող չանհանգստացնել: Ես փորձում եմ ներկայացնել բժիշկների առաջարկած միջոցառումների ցուցումները, որպեսզի պացիենտները հնարավորին պաշտպանված լինեն ոչ համապատասխան բուժում ստանալու վտանգից: Ցանկանում եմ, որ մեր բժշկական աշխարհում համախմբվեն միանման մտածող ավելի շատ բժիշկներ՝ ի շահ մեր հիվանդների:
– Սուսաննա Ավետիսյան, Արմենիա բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական բաժանմունքի էնդոկրինոլոգ
Ես ներկայացրեցի վիտամին D-ի դեֆիցիտին վերաբերող զեկույց, խոսեցի դիաբետիկ նեյրոպաթիաների բուժման մեջ վիտամին D-ի կարևորության մասին:
Թեման հրատապ է, քանի որ ներկայում հիվանդների 60-70 տոկոսը, որոնց հետ առնչվում ենք, ունեն հենց այդ խնդիրը:
Աշխարհում վիտամին D-ի դեֆիցիտն առավել առկա է աֆրիկյան ժողովուրդների մոտ: Դա առաջին հայացքից կարող է զարմանալի թվալ, քանի որ այնտեղ արևի պակաս չկա: Սակայն դա իր բացատրությունն ունի. նրանք մուգ մաշկ ունեն: Փաստորեն, որքան մարդու մաշկը մուգ է և մելանինի քանակը շատ է, այնքան արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներն ավելի դժվար են թափանցում օրգանիզմ, և, որքան մելանինը մաշկում շատ է, այնքան քիչ վիտամին D է արտադրվում: Աֆրիկյան երկրներում 80,4 տոկոսը տառապում է վիտամին D-ի դեֆիցիտով:
Իսկ սկանդինավյան երկրներում, որտեղ գրեթե արև չկա, վիտամին D-ի դեֆիցիտ չկա:
Մեզ մոտ բնակչության մոտավորապես 40 տոկոսը տառապում է վիտամին D-ի դեֆիցիտով: Այդ թիվն իրական պատկերը ցույց չի տալիս, քանի որ չկան հետազոտություններ:
Զեկույցիս նպատակն է, որ այս տեղեկյատվությունը լսելուց հետո, մարդիկ բազմաթիվ խնդիրների, կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հաշվի առնեն այն, որ հնարավոր է գործ ունեն վիտամին D-ի պակասի հետ:
Մարիամ Բաղդասարյան, էնդոկրինոլոգ, Արմենիա բժշկական կենտրոն
– Ներկայացրել եմ վահանաձև գեղձի հանգույցների հետ կապված խնդիրները, դրանց ժամանակակից ախտորոշան և բուժման մեթոդները: Դա շատ կարևոր թեմա է, քանի որ, ըստ վիճակագրական տվյալների, տարեց-տարի ավելանում են պացիենտների թիվը, նաև` քաղցկեղի դեպքերի թիվը: Չի բացառվում նաև, որ դա կապված լինի նոր մեթոդներով ախտորոշման և առավել հաճախ հայտնաբերման հետ, քան` նախկինում: Ամեն դեպքում, այս պահին մենք լուրջ խնդիր ունենք: Կարծում եմ այս թեման հետաքրքրեց ներկա էնդոկրինոլոգներին, որովհետև շատերն են առնչվում այդ խնդիրների հետ և նրանց համար ևս կարևոր է տեղեկանալ նորագույն բուժման մեթոդների հետ:
Այս գիտաժողովները էնդոկրինոլոգիայի տարբեր խնդիրներին վերաբերող արժեքավոր տեղեկատվություն են փոխանցում բժիշկներին` կիրառելու իրենց մասնագիտական պրակտիկայում:

Կարդացեք նաև

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...


Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...


Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն